Իրանի հարավում՝ 11 երկրների կինոգործիչներ մասնակցելու են «Խաղաղության ձայն» միջազգային կինոփառատոնին
Parstoday – Հաջորդ ամիս Ղեշմ կղզում կանցկացվի «Խաղաղության ձայն» առաջին միջազգային կինոփառատոնը, որտեղ կներկայացվեն Իրանի և 11 երկրների կինոգործիչների աշխատանքներ:
Փառատոնի քարտուղարության տվյալներով՝ մինչ օրս ներկայացվել է ավելի քան 500 աշխատանք Իրանից և այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը, Չինաստանը և Ավստրալիան, որոնցում ամենամեծ բաժինն ունեն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը։
Այս մշակութային և գեղարվեստական միջոցառումն անցկացվելու է Ղեշմի ազատ գոտու կազմակերպության և Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության հետ համատեղ, ինչպես նաև Իրանի «Խաղաղության զինվորի տան» մշակութային և գեղարվեստական բաժնի աջակցությամբ։
Մասնակցության ցանկություն ունեցող անձինք կարող են այցելել փառատոնի պաշտոնական կայք՝ www.peaceevent.ir հասցեով՝ իրենց տեղեկությունները գրանցելու և իրենց աշխատանքի նախնական տարբերակը ներկայացնելու համար։