Իմամ Խամենեիի մտքերը | Պատժամիջոցներն Իրանին դարձրել են ինքնաբավ
https://parstoday.ir/hy/news/iran-i237870-Իմամ_Խամենեիի_մտքերը_Պատժամիջոցներն_Իրանին_դարձրել_են_ինքնաբավ
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է. «Պատժամիջոցները մեզ ինքնաբավ են դարձրել շատ ոլորտներում»։
(last modified 2025-10-10T07:33:09+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 11:34 Asia/Tehran
  • Իմամ Խամենեիի մտքերը | Պատժամիջոցներն Իրանին դարձրել են ինքնաբավ

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է. «Պատժամիջոցները մեզ ինքնաբավ են դարձրել շատ ոլորտներում»։

Հղում անելով KHAMENEI.IR-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին, կառավարության մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Նրանք ասում են, թե կիրառում են «խելացի» կամ «կաթվածահար անող» պատժամիջոցներ, բայց մենք տեսնում ենք, որ դրանք ոչ խելացի էին, ո՛չ էլ կաթվածահար անող: Այս նույն պատժամիջոցները մեզ հնարավորություն տվեցին հասնել ինքնաբավության շատ բաներում, որոնցում մենք ինքնաբավություն չունեինք ու թույլ տվեցին թափ հաղորդել գիտական ոլորտներին, իրականացնել մեծ աշխատանքներ արդյունաբերական, ռազմական և քաղաքացիական արտադրության ոլորտներում և գտնել տարբեր եղանակներ այդ պատժամիջոցները չեզոքացնելու համար»:

Ունենալով արդյունավետ, ինքնաբավ ժողովրդական ռազմական ուժ

 «Զոլֆաղար» զորավարժությանը մասնակցած ստորաբաժանումների անդամների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդն ասել է. «Ռազմական ուժը տերությունների կողմից սպառնալիքի տակ գտնվող երկրի ամենակարևոր պարտավորություններից մեկն է։ Այսօր դա միայն Իրանին չի վերաբերում: Բոլոր երկրները, որոնք ցանկանում են պաշտպանվել մեծ տերությունների միջամտության վնասից, նախ պետք է  քաղաքական առումով հիմնված լինեն ժողովրդի վրա և ունենան արդյունավետ, ինքնաբավ, ժողովրդական ռազմական ուժ. բայց նրանք դա չեն ուզում»:

ԱՄՆ-ն ձախողվեց Իրանի դեմ պատժամիջոցներում

Մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ առաջնորդն ասել է. «Պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի  նպատակն Իրանին կաթվածահար անելն էր, տնտեսությունը կաթվածահար անելը, երկիրը կաթվածահար անելը և առաջընթացիցի հետ պահելը։ Սակայն արդյունքում Իրանում ինքնաբավության շարժումը արագացել է։ Նախկինում Իրանը տարիներ շարունակ սովոր էր ամեն ինչ ներմուծել։  Հիմա, նրանց կողմից սահմանված պատժամիջոցների շնորհիվ, մենք սովորեցինք ամեն ինչ  ինքներս արտադրել։  Պատժամիջոցների ենթարկվելուց հետո մենք սկսեցինք մտածել մեր կարիքներն ինքնուրույն բավարարելու մասին։ Այսպիսով, պատժամիջոցները նույնպես մեր օգտին աշխատեցին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն ձախողվեց նաև այս քաղաքականության մեջ։ Սրանք ամերիկյան կողմի հաջորդական ձախողումներն են»։