2500 իրանցի հետազոտողների ներկայությունը աշխարհի գիտական ​​էլիտայի շարքերում
https://parstoday.ir/hy/news/iran-i238070-2500_իրանցի_հետազոտողների_ներկայությունը_աշխարհի_գիտական_էլիտայի_շարքերում
Pars Today -Աշխարհի երկու տոկոս առաջատար հետազոտողների վերջին ցանկի հրապարակմամբ՝ ավելի քան 2500 իրանցի հետազոտողներ ընդգրկվել են աշխարհի ամենաազդեցիկ հետազոտողների շարքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2025 14:32 Asia/Tehran
  • 2500 իրանցի հետազոտողների ներկայությունը  աշխարհի գիտական ​​էլիտայի շարքերում

Pars Today -Աշխարհի երկու տոկոս առաջատար հետազոտողների վերջին ցանկի հրապարակմամբ՝ ավելի քան 2500 իրանցի հետազոտողներ ընդգրկվել են աշխարհի ամենաազդեցիկ հետազոտողների շարքում։

Ամեն տարի Սթենֆորդի համալսարանի հետազոտողների մի խումբ, օգտագործելով Scopus-ի և Elsevier-ի տվյալները, հրապարակում է աշխարհի տարբեր անկյուններից հետազոտողների ցանկ, որը հայտնի է որպես «Լավագույն 2% հետազոտողներ»։ Այս ցանկը կազմվում է այն հետազոտողներին բացահայտելու և ներկայացնելու նպատակով, որոնց գիտական ​​աշխատանքները գիտական ​​համայնքում ստացել են ամենաշատ արձագանքը և մեջբերումները։ Այս հետազոտական ​​խումբը ամեն տարի հրապարակում է «Լավագույն 2%» հետազոտողների ցանկերի  երկու տեսակ։

Հետազոտողների մեկ տարվա գործունեության ցանկը, որը կազմվում է մեկ տարվա ընթացքում կատարված հետազոտությունների ազդեցության հիման վրա, և գիտական ծառայության ամբողջական ժամանակահատվածի գործունեության ցանկ, որը ուսումնասիրում է հետազոտողի գործունեությունը գիտական գործունեության սկզբից մինչև նախորդ տարվա ավարտը և ցույց է տալիս հետազոտողի երկարաժամկետ ազդեցությունը։

Այս տարվա լավագույն 2% հետազոտողների վերջին ցանկում (2025թ.), մեկ տարվա գործունեության առումով 236,313 լավագույն հետազոտողների շարքում 2533 իրանցի հետազոտողներ են ընդգրկվել։ Այս ցուցակում իրանցի լավագույն 2% հետազոտողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 207-ով։

2025 թվականի  լավագույն 2% հետազոտողների գիտական ծառայության ամբողջ  ժամանակահատվածի գործունեության ցանկում ընդգրկված են ամբողջ աշխարհից 230,333 հետազոտողներ, որոնցից 1201-ը՝ իրանցիներ են։  Այս ցանկում իրանցի հետազոտողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 183-ով։ Բացի այդ, այս ցանկի վերջին 5 տարվա միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս իրացնի լավագույն հետազոտողների թվի գրեթե եռապատիկ աճ։