2500 իրանցի հետազոտողների ներկայությունը աշխարհի գիտական էլիտայի շարքերում
Pars Today -Աշխարհի երկու տոկոս առաջատար հետազոտողների վերջին ցանկի հրապարակմամբ՝ ավելի քան 2500 իրանցի հետազոտողներ ընդգրկվել են աշխարհի ամենաազդեցիկ հետազոտողների շարքում։
Ամեն տարի Սթենֆորդի համալսարանի հետազոտողների մի խումբ, օգտագործելով Scopus-ի և Elsevier-ի տվյալները, հրապարակում է աշխարհի տարբեր անկյուններից հետազոտողների ցանկ, որը հայտնի է որպես «Լավագույն 2% հետազոտողներ»։ Այս ցանկը կազմվում է այն հետազոտողներին բացահայտելու և ներկայացնելու նպատակով, որոնց գիտական աշխատանքները գիտական համայնքում ստացել են ամենաշատ արձագանքը և մեջբերումները։ Այս հետազոտական խումբը ամեն տարի հրապարակում է «Լավագույն 2%» հետազոտողների ցանկերի երկու տեսակ։
Հետազոտողների մեկ տարվա գործունեության ցանկը, որը կազմվում է մեկ տարվա ընթացքում կատարված հետազոտությունների ազդեցության հիման վրա, և գիտական ծառայության ամբողջական ժամանակահատվածի գործունեության ցանկ, որը ուսումնասիրում է հետազոտողի գործունեությունը գիտական գործունեության սկզբից մինչև նախորդ տարվա ավարտը և ցույց է տալիս հետազոտողի երկարաժամկետ ազդեցությունը։
Այս տարվա լավագույն 2% հետազոտողների վերջին ցանկում (2025թ.), մեկ տարվա գործունեության առումով 236,313 լավագույն հետազոտողների շարքում 2533 իրանցի հետազոտողներ են ընդգրկվել։ Այս ցուցակում իրանցի լավագույն 2% հետազոտողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 207-ով։
2025 թվականի լավագույն 2% հետազոտողների գիտական ծառայության ամբողջ ժամանակահատվածի գործունեության ցանկում ընդգրկված են ամբողջ աշխարհից 230,333 հետազոտողներ, որոնցից 1201-ը՝ իրանցիներ են։ Այս ցանկում իրանցի հետազոտողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 183-ով։ Բացի այդ, այս ցանկի վերջին 5 տարվա միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս իրացնի լավագույն հետազոտողների թվի գրեթե եռապատիկ աճ։