Արաղչին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Թեհրանում հանդիպում են ունեցել:
Երկուշաբթի երեկոյան, ԻՌՆԱ գործակալությունը հղում անելով Արտաքին գործերի նախարարության հաղորդել է, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադառնալով երկու հարևան երկրների՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությանը, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է զարգացնել և ընդլայնել համապարփակ հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերացնել այս գործընթացում առկա ցանկացած խոչընդոտ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նաև նշել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար, հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը հարգելու և աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու, ինչպես նաև վեճերը լուծելու համար դիվանագիտության դիմելու անհրաժեշտության վերաբերյալ, և հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
Ադրբեջանի նախագահի հատուկ օգնականը նույնպես դրական և կառուցողական է որակել իր հանդիպումներն ու բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ, և անդրադառնալով Իրանի իսլամական նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու կատարած հաջող այցին՝ ընդգծել է իր երկրի վճռականությունը՝ զարգացնելու և խորացնելու Իրանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։
Խալաֆովը երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերից մեկը համարել է համատեղ տնտեսական հանձնաժողովի և քաղաքական խորհրդակցությունների կոմիտեի անցկացումը, մասնավորապես՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի և ճանապարհների ոլորտներում որոշ համատեղ նախագծերի իրագործմանը հետևելն ու ավարտին հասցնելը։