ԻՀՊԿ հրամանատար. Եթե Իրանի վրա հարձակվեն, մենք նրանց համար դժոխք կստեղծենք
https://parstoday.ir/hy/news/iran-i238284-ԻՀՊԿ_հրամանատար._Եթե_Իրանի_վրա_հարձակվեն_մենք_նրանց_համար_դժոխք_կստեղծենք
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակվեն, մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ, քան 12-օրյա սրբազան պաշտպանությունը, և դժոխք կստեղծենք թշնամու համար։
(last modified 2025-10-21T13:21:16+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 16:51 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հրամանատար. Եթե Իրանի վրա հարձակվեն, մենք նրանց համար դժոխք կստեղծենք

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակվեն, մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ, քան 12-օրյա սրբազան պաշտպանությունը, և դժոխք կստեղծենք թշնամու համար։

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ-Էըրաջիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Սիոնիստա-ամերիկյան թշնամին հույսը դրել էր իր հրթիռային վահանի, այդ թվում՝  THAAD-ի վրա, սակայն իրանական հրթիռները արձակվեցին  և հարվածեցին նախանշված թիրախներին»։

Բարձր գնահատելով Իրաքի ջանքերը՝ 12-օրյա պատերազմի ընթացքում ընդդիմադիր խմբավորումներին վերահսկելու հարցում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը կոչ է արել լիարժեքորեն իրականացնել անվտանգության մասին համաձայնագրերը և ստեղծել դաշտային կոմիտե սահմանային տարածքներիը վերահսկելու համար։ Նա  ընդգծել է․ «Այս խմբավորումները սպառնալիք են երկու երկրների անվտանգության համար և պետք է զսպվեն երկու երկրի համագործակցության միջոցով»։ Ի պատասխան՝ Ղասեմ ալ-Էըրաջին կրկին ընդգծելով Իրաքի հանձնառությունը՝ կանխելու Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն իր տարածքից, ասել է. «Մենք թույլ չտվեցինք ընդդիմադիր խմբավորումներին որևէ տեղաշարժ անել 12-օրյա պատերազմի ընթացքում և ապագայում ևս  վճռականորեն թույլ չենք տա»։

Վերջում երկու կողմերն էլ ընդգծեցին անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և երկկողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, իսկ իրաքցի պաշտոնյաները շեշտեցին իրենց բարոյական և քաղաքական հանձնառությունը Իրանի նկատմամբ ունեցած պարտավորություններին։