Նոր տարածաշրջանային կարգ. Իրանի ռազմավարական դերը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i238286-Նոր_տարածաշրջանային_կարգ._Իրանի_ռազմավարական_դերը_Եվրասիական_տնտեսական_միության_հետ_համագործակցության_հարցում
Pars Today- «Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը տեղի կունենա Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության համաժողովների կենտրոնում։
(last modified 2025-10-21T13:23:31+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 16:53 Asia/Tehran
  • «Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը
    «Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը

Pars Today- «Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը տեղի կունենա Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության համաժողովների կենտրոնում։

Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ջանքերով, չորեքշաբթի հոկտեմբերի 22-ին Թեհրանում կկայանա «Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը։

Այս հանդիպման հիմնական նպատակը, որին կմասնակցեն քաղաքականության մշակողներ, մասնավոր հատվածի ակտիվիստներ, արտահանման ուղղվածությամբ կազմակերպություններ, առաջատար ընկերություններ, գիտաշխատողներ և ականավոր փորձագետներ, Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման ասպեկտների քննարկումն է։

«Իրան և Եվրասիա. առևտուր, դիվանագիտություն և նոր տարածաշրջանային կարգ» խորագրով չորրորդ ռազմավարական հանդիպումը կարևոր և ազդեցիկ իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Իրանի տնտեսական և քաղաքական փոխգործակցության ճանապարհին։

Այս հանդիպմանը քննարկվելիք թեմաներից է նաև Իրան-Եվրասիա ազատ առևտրի համաձայնագրի պաշտոնական իրականացման արդյունքում առաջացող հնարավորությունների պարզաբանումը, որը կարևոր հարթակ է ապահովել երկաթուղային, ավտոճանապարհային, ծովային և օդային ոլորտներում տրանսպորտի և լոգիստիկայի համագործակցության զարգացման և այս միության 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու համար։

Հաշվի առնելով Իրանի երկաթուղիների կարևոր դերը տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների միացման գործում, այս հանդիպումը նաև լավ հնարավորություն կլինի Իրանի երկաթուղային ցանցի հզորություններն ու զարգացման նախագծերը ներկայացնելու, ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ ներգրավելու և համագործակցելու, մասնագիտացված արտահանման կոնսորցիումներ ստեղծելու և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքականության մշակողների և տնտեսական ակտիվիստների հետ անմիջականորեն կարծիքներ փոխանակելու համար։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միություն է, որը բաղկացած է Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից և Հայաստանից։ Միության ակտիվ դիտորդ անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ուզբեկստանը և Կուբան։ Իրանը միությանը միացել է որպես դիտորդ անդամ 2024 թվականին։

Իրան-Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին՝ ճանապարհ հարթելով դեպի միության հինգ անդամ երկրների շուկաներ Իրանի արտահանման թռիչքի համար։ Համաձայնագիրը վերացրել է առևտրային ապրանքների 87 տոկոսի նկատմամբ մաքսային սակագները և ապահովել արտահանման լայն հնարավորություններ։

Իրանի առևտրային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ապահովում է արտահանման նոր ուղիներ, նվազեցնում է արտարժութային կախվածությունը և նպաստում տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը։ Այս համագործակցությունը կարող է Իրանին դարձնել Եվրասիական տարածաշրջանի ապրանքների մատակարարման շղթայի հիմնական դերակատարներից մեկը։

Աշխարհագրական առումով Իրանը գտնվում է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում և կարող է կարևոր դեր խաղալ Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման գործում։ Մաքսատուրքերի վերացման շնորհիվ Իրանի գյուղատնտեսական, արդյունաբերական և գիտելիքահենք արտադրանքներն ավելի շատ հնարավորություններ ունեն մուտք գործելու Եվրասիական շուկա։ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համագործակցության օրակարգում են նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, հեռահաղորդակցությունը, բժշկությունը և էներգետիկան։

Եվրասիական միության պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համագործակցության շրջանակը գերազանցում է գործող համաձայնագիրը և կներառի նաև համատեղ ներդրումներ, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական համագործակցություն: Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական համագործակցության ընդլայնման արդյունքում առաջացած ռազմավարական փոփոխությունը ներառում է Իրանի տնտեսական կարգավիճակի բարձրացումը, ոչ նավթային արտահանման մեծացումը, արտարժութային կախվածության նվազեցումը և տարածաշրջանային նոր կարգի մեջ դերակատարությունը։

Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ  Իրանը դերակատարություն կունենա Եվրասիական տարածաշրջանի տնտեսական ապագայի ձևավորման գործում։