Պուտինի ներկայացուցիչը հանդիպել է Ալի Լարիջանիի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i238294-Պուտինի_ներկայացուցիչը_հանդիպել_է_Ալի_Լարիջանիի_հետ
Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցերով ներկայացուցիչը այսօր հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 14:15 Asia/Tehran
  • Պուտինի ներկայացուցիչը հանդիպել է Ալի Լարիջանիի հետ

Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցերով ներկայացուցիչը այսօր հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը երեքշաբթի օրը հանդիպել և խորհրդակցել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Լավրենտիևը երեկ ժամանել է Թեհրան և հանդիպել ու խորհրդակցել է Իրանի  արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Այս հանդիպման ժամանակ արտգործնախարարն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների շատ լավ մակարդակին և երկու երկրների միջև աճող համագործակցությանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում, բարձր է գնահատել Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վճռական և սկզբունքային դիրքորոշումը Իրանի միջուկային հարցի վերաբերյալ ԱԽ-ի չեղարկված բանաձևերը վերականգնելու համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) շուրջ տարաձայնությունների լուծման մեխանիզմի չարաշահմանը դեմ լինելու հարցում։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ընդգծել է երկու երկրների պաշտոնյաների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։