Ղալիբաֆ. Իրանը կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ բազմակողմ համագործակցության առանցք 
https://parstoday.ir/hy/news/iran-i238368-Ղալիբաֆ._Իրանը_կարող_է_լինել_տարածաշրջանային_և_գլոբալ_բազմակողմ_համագործակցության_առանցք
Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մաշհադում կայացած նահանգային դիվանագիտության երկրորդ տարածաշրջանային հանդիպման ժամանակ, ասել է. «Չինաստանի և Ռուսաստանի հետ համատեղ՝ որպես ռազմավարական գործընկերներ, Իրանը կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ բազմակողմ համագործակցության առանցք»։
(last modified 2025-10-23T12:17:51+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 15:47 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանը կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ բազմակողմ համագործակցության առանցք 

Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մաշհադում կայացած նահանգային դիվանագիտության երկրորդ տարածաշրջանային հանդիպման ժամանակ, ասել է. «Չինաստանի և Ռուսաստանի հետ համատեղ՝ որպես ռազմավարական գործընկերներ, Իրանը կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ բազմակողմ համագործակցության առանցք»։


Iran Press գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Ղալիբաֆն ասել է, որ Իրանի աշխարհաքաղաքական դիրքն ունեցող երկիրը չի կարող իր արտաքին քաղաքականությունը սահմանափակել միայն պաշտոնական հարաբերություններով, հետևաբար, պլանավորումը պետք է իրականացվի ինչպես ազգային, այնպես էլ նահանգային մակարդակներում՝ ազգային մակարդակում՝ ռազմավարություններ և մակրո շահեր որոշելու, իսկ նահանգային մակարդակում՝ գործողություններ իրականացնելու և տեղական կարողությունները շահագործելու համար։
Նա նշել է. «Այս երկու մակարդակների միջև համակարգումը պետք է ռեակտիվ ռեժիմից անցնի նորարարական մոտեցման։ Դրա համար պահանջվում է աշխատանքի խելացի բաժանում ազգային և նահանգային ինստիտուտների միջև, որպեսզի յուրաքանչյուր նահանգ որոշակի դեր խաղա երկրի դիվանագիտության մեջ՝ հաշվի առնելով իր համեմատական առավելությունները»:
Անդրադառնալով համաշխարհային փորձին՝ Ղալիբաֆն ասել է. «Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, կարողացել են բազմապատկել իրենց ազգային հզորությունը՝ տնտեսական դիվանագիտության մեջ ավելացնելով նոր  քաղաքներ և երկրներ։ Իրանը՝ իր պատմական անցյալով և եզակի դիրքով, նաև ունի ազգային և տեղական մակարդակներում գործելու կարողություն»։
Նա հավելել է․ «Իրանը կարող է լինել բազմակողմ տարածաշրջանային և գլոբալ համագործակցության կենտրոն՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ որպես ռազմավարական գործընկերներ։ Նման համագործակցությունը կարևոր է տնտեսության և տեխնոլոգիաների ամրապնդման, ինչպես նաև միակողմանիության և գլոբալ գերիշխող կառույցների դեմ պայքարի հարցում»։
Քննադատելով  Միացյալ Նահանգների խտրական առևտրային քաղաքականությունը, Ղալիբաֆն ասել է. «Այս քաղաքականությունn իրականացվում է համաշխարհային տնտեսությանը սեփական  կամքy պարտադրելու նպատակով, բայց ազգերն այլևս այս մենաշնորհով ծանրաբեռնված չեն»։ 
Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից «Ձգանի մեխանիզմի» անօրինական ակտիվացման ձախողումը և Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների պաշտոնական արձագանքը նոր համաշխարհային կարգի ձևավորման նշան են. կարգ, որտեղ որոշումներն այլևս չեն կայացվում երկրի մայրաքաղաքում»։