Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահ. Սիոնիստները պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i238464-Իրանի_իսլամական_խորհրդարանի_փոխնախագահ._Սիոնիստները_պետք_է_դատական_պատասխանատվության_ենթարկվեն
Նշելով, որ Պաղեստինն իսլամական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է. «Սիոնիստները պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն վերջին երկու տարիների ընթացքում Գազայի հատվածում կատարված հանցագործությունների համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2025 07:02 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահ. Սիոնիստները պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն

Նշելով, որ Պաղեստինն իսլամական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է. «Սիոնիստները պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն վերջին երկու տարիների ընթացքում Գազայի հատվածում կատարված հանցագործությունների համար»։

Համիդ Ռեզա Հաջի Բաբային Ժնևում միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում հանդիպել և զրուցել է Պաղեստինի խորհրդարանի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Պաղեստինն իսլամական աշխարհի թիվ մեկ խնդիրն է և ասել. «Սիոնիստները պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն վերջին երկու տարիների ընթացքում Գազայում կատարած հանցագործությունների համար»։ Հաջի Բաբային նշել է, որ Իրանի առաջարկն է ստեղծել Պաղեստինյան պետություն՝ հիմնվելով այդ հողի բնիկ բնակիչների քվեարկության վրա՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, և հավելել. «Ամերիկացիներն ու Սիոնիստական ռեժիմը չեն հետևում միջազգային օրենքներին։ Իրականում ամերիկացիներն ու սիոնիստները նույնն են, քանի որ Սիոնիստական ռեժիմը ոչինչ չի անում առանց Միացյալ Նահանգների թույլտվության։

Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան ափի անեքսիայի վերաբերյալ Քնեսեթի բանաձևը միջազգային օրինականություն չունի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Սալար Վելայաթմադարը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի հիմքն անօրինական է և դատապարտել է բնակավայրերի ընդլայնման նպատակով Հորդանան գետի Արևմտյան ափի անեքսիան։Նա ասել է. «Սիոնիստական ռեժիմի Քնեսեթը անօրինական ժողով է, և նրանց բանաձևերը միջազգային օրինականություն չունեն»։

Իրանի գիտական առաջընթացը վրդովեցնում և զայրացնում է թշնամիներին

Իրանի իսլամական խորհրդարանի Իրավական և Դատական հանձնաժողովի անդամ Սալման Զարեն հայտարարել է, որ Իրանի գիտական առաջընթացը միշտ վրդովեցրել և զայրացրել է թշնամիներին։Նա ասել է. «ԱՄն-ն ու Արևմուտքն ամեն անգամ նոր քաղաքականություն և տարբեր մեթոդներ են կիրառում՝ իրանցի գիտնականներին վերացնելու և էլիտային հարվածելու համար, բայց գիտական արմատները չեն ոչնչացվում, քանի որ փոխարինելու են գալիս նոր գիտնականներ»։

Թրամփի խաղաղության ծրագիրը հիմնված է քաղաքական սպառնալիքների և ճնշող պայմանների պարտադրման վրա

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահության անդամ Աբբաս Փափիզադե Բալնեգանն ասել է. «Սպիտակ տան պաշտոնյաների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հետ խաղաղության հասնելու դիրքորոշումը նշանակում է տնտեսական շրջափակում, քաղաքական սպառնալիքներ և նրանց կողմից նախատեսված ճնշող պայմանների պարտադրում»։