Իրանի զաֆրանի համաշխարհային արտադրության բաժինը 90% է
https://parstoday.ir/hy/news/iran-i238512-Իրանի_զաֆրանի_համաշխարհային_արտադրության_բաժինը_90_է
Pars Today - Իրանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է. «Իրանի բաժինը զաֆրանի՝ այս եզակի գանձի համաշխարհային արտադրության մեջ կազմում է ավելի քան 90%»:
(last modified 2025-10-27T13:27:23+00:00 )
Հոկտեմբեր 27, 2025 16:57 Asia/Tehran
  • Իրանի զաֆրանի  համաշխարհային արտադրության բաժինը 90% է

Pars Today - Իրանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է. «Իրանի բաժինը զաֆրանի՝ այս եզակի գանձի համաշխարհային արտադրության մեջ կազմում է ավելի քան 90%»:

Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրի Ղեզալջեն իր ուղերձում հայտարարելով որ զաֆրանի ազգային օրը հնարավորություն է տալիս գիտականորեն և մշակութային առումով համաշխարհային մակարդակով զաֆրանը ներկայացնել որպես ազգային ապրանքանիշ, ստեղծել համագործակցություն հետազոտական, գյուղատնտեսական և առևտրային հաստատությունների միջև, ինչպես նաև խթանել հանրային իրազեկությունը այս եզակի ապրանքի ավելացված արժեքի և արտահանման ներուժի վերաբերյալ, ասել է. «Այսօր Իրանը հպարտորեն կանգնած է այնպիսի դիրքում, որտեղ Իրանի բաժինը այս եզակի գանձի համաշխարհային արտադրության մեջ կազմում է ավելի քան իննսուն տոկոս, և այս հպարտությունն արդյունքն է Իրանի իմաստուն ֆերմերների և նվիրված արտահանողների ջանքերի և այս երկրի փորձագետների գիտելիքների»։