Թեհրանի «Սուրբ Մարիամ»-ի անվան մետրոյի կայարանը շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ
https://parstoday.ir/hy/news/iran-i238522-Թեհրանի_Սուրբ_Մարիամ_ի_անվան_մետրոյի_կայարանը_շահագործման_կհանձնվի_հաջորդ_շաբաթ
Թեհրանի տրանսպորտի և երթևեկության հարցերով փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին հայտարարել է հաջորդ շաբաթ Թեհրանի մետրոյի 6-րդ գծի «Ս. Մարիամ»-ի անվան կայարանի բացման մասին՝ նշելով, որ կայարանը անվանակոչվել է միաստվածային կրոնների միջև մերձեցումն ամրապնդելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2025 14:32 Asia/Tehran

Թեհրանի տրանսպորտի և երթևեկության հարցերով փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին հայտարարել է հաջորդ շաբաթ Թեհրանի մետրոյի 6-րդ գծի «Ս. Մարիամ»-ի անվան կայարանի բացման մասին՝ նշելով, որ կայարանը անվանակոչվել է միաստվածային կրոնների միջև մերձեցումն ամրապնդելու նպատակով:

Այս կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս պատմական եկեղեցու դիմաց, Թեհրանի Վիլլա և Քարիմ Խան Զանդ փողոցների խաչմերուկում, և ունի յուրահատուկ ճարտարապետություն և Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Աստվածածնի որմնանկարները։

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Հորմոզին անդրադառնալով այս կայարանի կառուցման գործընթացին, հայտարարել է. «Կատարված աշխատանքների և եկեղեցու համագործակցության շնորհիվ Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան կայարանը այժմ պատրաստ է շահագործման»:

Թեհրանի փոխքաղաքապետի խոսքով՝ Ս. Մարիամի անվան կայարանը Թեհրանի միակ մետրոյի կայարանն է, որն ունի քրիստոնեական արվեստից ոգեշնչված յուրահատուկ ճարտարապետություն։ Նա հավելեց. «Մեր նպատակն էր ստեղծել տարբեր տարածք՝ իսլամի և քրիստոնեության միջև կապն ավելի մոտեցնելու համար։ Քաղաքային խորհուրդը նույնպես լիովին աջակցել է այս ծրագրին»։

Նախատեսվում է նաև, որ կայարանի մուտքի մոտ բացվի Քրիստոնեական մշակույթի պատկերասրահը՝ կայարանի շահագործման հետ միաժամանակ։