Փեզեշքիան․ Տարածաշրջանի տնտեսական զարգացման համար կարելի է ստեղծել ընդհանուր արժույթ
Pars Today -Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երեքշաբթի օրը Տաջիկստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կրոնական և մշակութային կապերի հիման վրա կարելի է տարածաշրջանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաղորդակցությունը կարող է հեշտությամբ հաստատվել և կարող են վերացվել ճանապարհին առկա խոչընդոտները։ Նույնիսկ կարելի է տարածաշրջանում ունենալ ընդհանուր արժույթ՝ տնտեսական զարգացմանը նպաստելու համար»։
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակներում Մասուդ Փեզեշքիանը Տաջիկստանի ներքին գործերի նախարար «Ռամազան Ռահիմզադեի» հետ հանդիպման ժամանակ ընդգծելով տարածաշրջանային համերաշխության, անվտանգության և կայուն զարգացան կարևությունը, ասել է․ «Իրանի և Տաջիկստանի ժողովուրդները ունեն ընդհանուր մշակույթ, ավանդույթներ և սովորույթներ, և անհրաժեշտ է, որ մեր երկկողմ կապերը բոլոր ոլորտներում շարունակաբար զարգանան»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, հաշվի առնելով անվտանգության կարևորությունը որպես հաղորդակցության և համագործակցության զարգացման հիմք, նշել է.-«Պետք է բարեկամական հարաբերությունների զարգացման միջոցով ուժեղացնել սահմանների և տարածաշրջանի երկրների պաշտպանությունը, արդյունավետորեն պայքարել մաքսանենգների և անվտանգության խախտմանն ուղղված ցանկացած գործողության դեմ, ինչպես նաև ձևավորել հստակ շրջանակ՝ տարածաշրջանի երկրների գործարարների, մտավորականների և ժողովուրդների միջև մշակութային, տնտեսական, գիտական և բժշկական ոլորտներում համագործակցությունը հեշտացնելու և ընդլայնելու համար»։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ իսլամական երկրների միասնության և համախմբվածության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությանը, Փեզեշքիանը նշել է. «Կրոնական և մշակութային կապերի հիման վրա կարելի է տարածաշրջանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաղորդակցությունը կարող է հեշտությամբ հաստատվել և կարող են վերացվել ճանապարհին առկա խոչընդոտները»։
Տաջիկստանի ներքին գործերի նախարարն անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի մշակութային կապերին, ասել է.«Մենք Իրանը համարում ենք մեր տունը»։