Թռիչքների անվտանգության ծրագրակազմերի մշակման ոլորտում Իրանը աշխարհի հինգ առաջատար երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i238542-Թռիչքների_անվտանգության_ծրագրակազմերի_մշակման_ոլորտում_Իրանը_աշխարհի_հինգ_առաջատար_երկրների_շարքում_է
Խելացի ավիացիոն տեխնոլոգիաների մշակման գործում Իրանը միացել է աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին՝ գրանցելով թռիչքների անվտանգության երկու մասնագիտացված ծրագրակազմ Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 12:44 Asia/Tehran
  •  «Ղեշմ» (ՂեշմԷյր) ավիաընկերության գործադիր տնօրեն՝ Սիամանդ Աբդոլլահզադե
     «Ղեշմ» (ՂեշմԷյր) ավիաընկերության գործադիր տնօրեն՝ Սիամանդ Աբդոլլահզադե

Խելացի ավիացիոն տեխնոլոգիաների մշակման գործում Իրանը միացել է աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին՝ գրանցելով թռիչքների անվտանգության երկու մասնագիտացված ծրագրակազմ Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպությունում։

«Ղեշմ» ավիաընկերության գործադիր տնօրեն Սիամանդ Աբդոլլահզադեն հայտնել է այս ծրագրակազմերի միջազգային գրանցման մասին և ընդգծել, որ այս արտադրանքները նախագծվել և մշակվել են ամբողջությամբ իրանցի մասնագետների կողմից և լիովին համապատասխանում են համաշխարհային ավիացիոն արդյունաբերության չափանիշներին։

Այս խելացի ծրագրակազմերը ներառում են առևտրային թռիչքների անվտանգության մոնիթորինգի ամբողջ ցիկլը, ռիսկերի վերլուծությունն ու  որակի աուդիտը, և կարևոր դեր կխաղան թռիչքների անվտանգության բարելավման և մարդկային սխալների նվազեցման գործում։

Այս հաջողությունը ևս մեկ վկայություն է առաջադեմ տեխնոլոգիաների և ավիացիոն գիտելիքների տեղայնացման ոլորտում իրանցի մասնագետների կարողությունների մասին։