Թեհրանում ՀՀ դեսպանը այցելել է IRAS ինստիտուտ և հանդիպել փորձագետների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i238546-Թեհրանում_ՀՀ_դեսպանը_այցելել_է_iras_ինստիտուտ_և_հանդիպել_փորձագետների_հետ
Երկուշաբթի հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտում (IRAS) տեղի է ունեցել հանդիպում՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Պրն․Գրիգոր Հակոբյանի և ինստիտուտի տնօրեն, ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական՝ Դոկտոր Մեհդի Սանայիի ներկայությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կովկասի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտի մի խումբ փորձագետներ և հետազոտողներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 13:52 Asia/Tehran
  • Թեհրանում ՀՀ դեսպանը այցելել է IRAS ինստիտուտ և հանդիպել փորձագետների հետ

Երկուշաբթի հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտում (IRAS) տեղի է ունեցել հանդիպում՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Պրն․Գրիգոր Հակոբյանի և ինստիտուտի տնօրեն, ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական՝ Դոկտոր Մեհդի Սանայիի ներկայությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կովկասի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտի մի խումբ փորձագետներ և հետազոտողներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները, Թեհրան–Երևան երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև ապագա համագործակցության հեռանկարները։

Հանդիպման սկզբում IRAS ինստիտուտի ավագ փորձագետ, դոկտոր Դավուդ Քիանին ողջունելով Հայաստանի դեսպանին  ընդգծեց երկու երկրների էլիտայի և փորձագետների միջև շարունակական մասնագիտական երկխոսության և փոխգործակցության կարևորությունը։ Նա ասաց. «Տարածաշրջանի պայմանների փոխադարձ ըմբռնումը և ավելի խորը ճանաչումը կնպաաստեն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի խելամիտ որոշումների ընդունմանը»։

Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ դեսպան՝ Պրն․ Գրիգոր Հակոբյանն իրանցի փորձագետներին է ներկայացրել Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, առկա ծրագրերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին գործընթացները:

Դեսպան  Հակոբյանն անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև պատմական և մշակութային երկարամյա հարաբերություններին՝ ընդգծել է մտավոր, գիտական ​​և մշակութային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նա հավելել է. «Իրան-Հայաստան հարաբերությունները միշտ հիմնված են եղել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա, և այսօր, առավել  քան երբևէ, մենք կարիք ունենք տարբեր ոլորտներում զարգացնելու կառուցողական համագործակցություն»։

 

Հանդիպմանը ներկա փորձագետներն իրենց տեսակետներն ու հարցերը ներկայացրին  Կովկասում անվտանգության զարգացումների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային  դերակատարների, ինչպես նաև Իրանի և Հայաստանի համագործակցության ապագա ուղղությունների վերաբերյալ: Ոմանք նաև առաջարկներ արեցին հետազոտական, ակադեմիական և լրատվական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Վերջում, դոկտոր Մեհդի Սանային, ընդգծելով երկու երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական կարողությունները, Հայաստանը բնութագրեց որպես «Իրանի դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն» և ընդգծեց IRAS ինստիտուտի և հայկական վերլուծական կենտրոնների ու գիտական ​​հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կողմերը ամփոփելով հանդիպումը համաձայնության եկան, որ երկու երկրների գիտական և հետազոտական կենտրոնների, ինչպես նաև էլիտաների միջև կապերը շարունակվեն պարբերական հանդիպումների ձևաչափով՝ որպեսզի հիմք ստեղծվի ապագայում գիտական և քաղաքական համագործակցության զարգացման համար։