Լարիջանի. Բանակցությունները պետք է իրական լինեն․ թշնամու պահանջներն անվերջ են
https://parstoday.ir/hy/news/iran-i238760-Լարիջանի._Բանակցությունները_պետք_է_իրական_լինեն_թշնամու_պահանջներն_անվերջ_են
Pars Today - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, ընդգծելով թշնամու աճող պահանջների դեմ ազգային դիմադրության անհրաժեշտությունը, ասել է. «Իրանը հավատում է բանակցություններին, բայց այդ բանակցությունները պետք է իրական լինեն և իրականացվեն ճիշտ ժամանակին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 14:03 Asia/Tehran
  • Լարիջանի. Բանակցությունները պետք է իրական լինեն․ թշնամու պահանջներն անվերջ են

Pars Today - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, ընդգծելով թշնամու աճող պահանջների դեմ ազգային դիմադրության անհրաժեշտությունը, ասել է. «Իրանը հավատում է բանակցություններին, բայց այդ բանակցությունները պետք է իրական լինեն և իրականացվեն ճիշտ ժամանակին»։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հումանիտար գիտությունների գիտնականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ թշնամիների դիրքորոշման փոփոխությանը, հայտարարել է. «Նրանք ասում են՝ մի՛ հարստացրեք ուրանը, կրճատեք հրթիռների հեռահարությունը և տարածաշրջանում կիրառեք այն, ինչ ասում ենք»։

Ընդգծելով, որ թշնամու պահանջները անվերջ են, և դրանց կարելի է դիմադրել միայն ազգային դիմադրության միջոցով, Լարիջանին անդրադարձել է Լիբանանում ամերիկյան ճնշմանը նշել է. «Լիբանանում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ կամ լսեք նրանց ասածը, կամ Իսրայելի ռեժիմը կհարձակվի»։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարելով, որ «բանակցությունները մեթոդ են, բայց դրանք պետք է տեղի ունենան ճիշտ ժամանակին», հավելել է. «Իրանը բանակցում էր՝ երբ թշնամին պատերազմ սկսեց»։