Իրանը պատրաստ է միջնորդել Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածության նվազեցման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i239030-Իրանը_պատրաստ_է_միջնորդել_Պակիստանի_և_Աֆղանստանի_միջև_լարվածության_նվազեցման_համար
Parstoday - Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել տարաձայնությունները և նվազեցնել լարվածությունը Պակիստանի և Աֆղանստանի միջև։
(last modified 2025-11-09T13:49:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2025 17:19 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է միջնորդել Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածության նվազեցման համար

Parstoday - Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել տարաձայնությունները և նվազեցնել լարվածությունը Պակիստանի և Աֆղանստանի միջև։

Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ Պակիստանի և Աֆղանստանի միջև տարաձայնությունները լուծելու և երկխոսությունը խթանելու նպատակով ցանկացած օգնություն ցուցաբերելու համար։ Ընդգծելով Իրանի և Պակիստանի միջև բարեկամական և երկարատև հարաբերությունների կարևորությունը՝ Արաղչին կոչ է արել շարունակել բանակցությունները երկու երկրների միջև՝ համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ՝ լարվածությունը նվազեցնելու ուղությամբ: Կողմերը նաև համաձայնել են շարունակել խորհրդակցություններն ու համադրումները՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար:

Պակիստանի արտգործնախարարը նաև ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կարևորությունը։