Արասի ազատ գոտի. Իրանի Ոսկե դարպասը դեպի ԵԱՏՄ
https://parstoday.ir/hy/news/iran-i239114-Արասի_ազատ_գոտի._Իրանի_Ոսկե_դարպասը_դեպի_ԵԱՏՄ
«Քիշ Ինոքս 2025» ցուցահանդեսի շրջանակներում, Իրանի Ազատ գոտիների Գերագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրը, «Արաս ազատ գոտի կազմակերպության» տաղավարում հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի և «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեի հետ։
(last modified 2025-11-12T06:37:42+00:00 )
Նոյեմբեր 12, 2025 10:07 Asia/Tehran
  • Արասի ազատ գոտի. Իրանի Ոսկե դարպասը դեպի ԵԱՏՄ

«Քիշ Ինոքս 2025» ցուցահանդեսի շրջանակներում, Իրանի Ազատ գոտիների Գերագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրը, «Արաս ազատ գոտի կազմակերպության» տաղավարում հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի և «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեի հետ։

Հանդիպմանը Մասրուրն ընդգծել է «Արաս» ազատ գոտու ռազմավարական նշանակությունը և ասել. ««Արաս» ազատ գոտին Իրանի միակ ցամաքային անցումն է Հայաստանի և ԵԱՏՄ տարածաշրջանի երկրների հետ, և այն իրավամբ համարվում է Իրանի ԵԱՏՄ-ի հետ կապի ոսկե դարպաս»։
Անդրադառնալով «Արաս» ազատ գոտու առևտրի և տարանցման զարգացման լայն ներուժին՝ նա հավելել է. «Մեր առաջնահերթություններից մեկը Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունների ընդլայնումն է, և համագործակցության հարթակների ապահովումը կարող է հանգեցնել կայուն հարաբերությունների ընդլայնմանը»։
Հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանն ընդգծել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների առաջնահերթությունը՝ ասելով. «Իրանական ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվում են համատեղ նախագծեր, այդ թվում՝ ճանապարհաշինարարություն, և Արասի ազատ գոտին կարող է լինել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական հարթակը»։
«Քիշ Ինոքս 2025» միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում՝ ավելի քան 270 ֆինանսական և տնտեսական հաստատությունների մասնակցությամբ, և կենտրոնացած է ազատ գոտիների դերի վրա կապիտալի ներգրավման և Իրանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության հետ կապելու գործում։