Իրանը միացել է միջազգային մտավոր սեփականության համաձայնագրերին
Իրանը միացել է Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության (WIPO) լիիրավ անդամ պետությունների շարքին՝ պաշտոնապես փոխանցելով Վիեննայի և Ստրասբուրգի համաձայնագրերին միանալու իր փաստաթղթերը։
Ժնևում կայացած արարողության ժամանակ Իրանի դեսպան և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին փաստաթղթերը ներկայացրել է Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության գլխավոր տնօրենին։ Այսպիսով Իրանը մաիցել է ապրանքային նշանների և արտոնագրերի միջազգային դասակարգման ոլորտում երկու կարևոր պայմանագրերի։
1971 թվականին հաստատված Ստրասբուրգի համաձայնագիրը ապահովում է արտոնագրերը ութ հիմնական բաժինների և մոտ 80,000 ենթաբաժինների դասակարգելու գլոբալ համակարգ, որը հեշտացնում է արտոնագրերի գրանցումների որոնումը և գնահատումը ազգային և տարածաշրջանային մակարդակներում։ 1973 թվականին հաստատված Վիեննայի համաձայնագիրը նախատեսում է ապրանքային նշանների պատկերավոր տարրերի միջազգային դասակարգում և մեծացնում է ազգային համակարգերի միջև համակարգումը։
Այս երկու համաձայնագրերին Իրանի միանալն արդյունավետ քայլ է համաշխարհային մտավոր սեփականության չափանիշներին համապատասխանելու, նորարարական գործունեությունը խթանելու և արտոնագրերի ու ապրանքանիշերի ոլորտում միջազգային համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ։