Իմամ Խամենեիի հայտարարությունները․ Նոր աշխարհակարգում ԱՄՆ-ն կմեկուսանա
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին ասել է. «Նոր աշխարհակարգում ԱՄՆ-ն կմեկուսանա»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 11-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Կան բազմաթիվ նշաններ, որ ներկայիս աշխարհակարգը փոխվում է, և հաստատվելու է նոր կարգ։ Ո՞րն է մեր՝ իրանցիներիս դերը, ո՞րն է մեր տեղը որպես իրանցիներ այս նոր կարգում։ Սա կարևոր հարց է»։
Ի՞նչ նոր կարգ է, որի մասին ես խոսում եմ և որը կփոխարինի նոր կարգին։ Անհնար է ճշգրիտ ասել, սահմանել, թե ինչպիսին կլինի այդ կարգը, բայց հնարավոր է որոշակի սահմաններ գծել։ Կան որոշ հիմնական սահմաններ, որոնք անկասկած առկա են նոր կարգում։ Առաջին հիմնական գիծն ԱՄՆ-ի մեկուսացումն է. ԱՄՆ-ն կմեկուսանա նոր աշխարհակարգում»։
Իմամ Խամենեին հավելել է. «ԱՄՆ-ի ներկայությունն ամբողջ աշխարհում կավարտվի։ Սա նոր աշխարհակարգի առաջին հիմնական սահմաններից է»։
2011թ․ հոկտեմբերին Գիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին ասել էր. «Նրանք ասում են, որ ուզում են մեկուսացնել Իրանը, բայց իրենք են մեկուսացրել իրենց։ Այսօր ժողովուրդների շրջանում ոչ մի կառավարություն այնքան ատելի չէ, որքան ԱՄՆ-ինը։ Այսօր ԱՄՆ-ն տարածաշրջանի ժողովուրդների աչքում ամենաատելի կառավարությունն ու ռեժիմն է»։
Իմամ Խամենեին նշել է. «Իսլամական Հանրապետությունը դեմ է ճնշմանը, պայքարում է ճնշողի դեմ, ամբողջ ուժով կանգնած է ճնշողների և ամբարտավան մարդկանց բռնապետության ու չարաշահումների դեմ և չի նահանջում:
Ահա թե ինչու են Իսլամական Հանրապետությունը ճանաչող բոլոր ազգերը հետաքրքրված Իսլամական Հանրապետությունով, աջակցում են Իսլամական Հանրապետությանը և իրենց համար հաճելի են Իսլամական Հանրապետության կարգախոսները։ Ընդհակառակը, ձեզ Միացյալ Նահանգների ռեժիմի առաջնորդներիդ, ատում են Իրաքում, ատում են Աֆղանստանում, ատում են Եգիպտոսում, ատում են Թունիսում հեղափոխությունից հետո, ատում են Լիբիայում, որտեղ դուք բերել եք ռազմական ուժեր և ռազմական ակտիվություն եք ցուցաբերում. ձեզ ատում են նույնիսկ Եվրոպայում»:
Թեհրանի Իմամ Հուսեյնի սպայական համալսարանում ունեցած ելույթում առաջնորդն ասել է. «Աշխարհի վրա իշխող ռազմական, ֆինանսական, քարոզչական և քաղաքական կայսրությունը, այսինքն՝ Մեծ Սատանան՝ ԱՄՆ-ն, բոլոր հնարավորություններով եկավ Իսլամական Հանրապետության համակարգի դաշտ, և վստահ էր, որ ծնկի կբերի հեղափոխությունը: Այսօր, տասնամյակներ անց, նայեք, թե ինչ է տեղի ունեցել աշխարհում. նրանք իրենք են ծնկի եկել»։