Իրանցի աշակերտ-գյուտարարները փայլեցին համաշխարհային մրցաշարում
Ինդոնեզիայում կայացած 2025 թվականի գիտության և գյուտերի համաշխարհային առաջնությունում Իրանի աշակերտական գիտական թիմերը նվաճեցին երեք ոսկե մեդալ և հատուկ մրցանակ՝ ամրապնդելով Իրանի դիրքերը աշխարհի գիտական տերությունների շարքում։
Իրանի աշակերտական գիտական թիմերի ղեկավար Մեհդի Ռաշիդի Ջահանը նշեց, որ մրցաշարին մասնակցել է 24 երկրներից ավելի քան 800 թիմ, և իրանցի ուսանողները կարողացել են փայլել՝ չնայած ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից,Մեքսիկայից, Թայվանից և մի շարք այլ երկրներից հզոր թիմերի առկայությանը։ Մրցաշարը տեղի է ունեցել Ինդոնեզիայում նոյեմբերի 12-ից 15-ը։
Իրանական թիմը մասնակցել է կենսատեխնոլոգիայի, տեխնոլոգիաների ուսուցման ու արհեստական բանականության, մաթեմատիկայի, տեխնիկայի և ճարտարագիտության, քիմիայի և նանոտեխնոլոգիայի ոլորտներում, և Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ինդոնեզիայի և Վիետնամի լավագույնների կողքին նվաճել է գլխավոր ոսկե մեդալը։
Ռաման Նաֆարիեն նվաճել է ոսկե մեդալ և մրցաշարի հատուկ մրցանակը կենսատեխնոլոգիայի անվանակարգում։ Ռադին Աբբասին և Սամ Ռաշիդին ոսկե մեդալներ են նվաճել տեխնիկայի և ճարտարագիտական ոլորտներում, իսկ Մաթին Հայաթին ոսկե մեդալ է նվաճել տեխնոլոգիայի և արհեստական բանականության ոլորտներում։ Այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծեցին իրանցի աշակերտների տպավորիչ գիտական ու հետազոտական կարողությունները։