Իրանի փոխարտգործնախարարը այցելել է «Արաս» ազատ գոտի
https://parstoday.ir/hy/news/iran-i239264-Իրանի_փոխարտգործնախարարը_այցելել_է_Արաս_ազատ_գոտի
Pars Today- Իրանի Արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ՝ Համիդ Ղանբարին Արևելյան Ատրպատական կատարած այցի շրջանակում, այցելել է «Արաս» ազատ առևտրի և արդյունաբերական գոտի, որտեղ ծանոթացել է տարածաշրջանի հնարավորություններին, սահմանային ենթակառուցվածքներին և տնտեսական հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2025 12:37 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարարը այցելել է «Արաս» ազատ գոտի

Pars Today- Իրանի Արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ՝ Համիդ Ղանբարին Արևելյան Ատրպատական կատարած այցի շրջանակում, այցելել է «Արաս» ազատ առևտրի և արդյունաբերական գոտի, որտեղ ծանոթացել է տարածաշրջանի հնարավորություններին, սահմանային ենթակառուցվածքներին և տնտեսական հարցերին։

Ղանբարին «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենի և ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է առևտրային կարողությունների հետագա ակտիվացման ուղիները, կենտրոնանալով Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության  դիվանագիտության վրա։ Նա նաև այցելել է Ջուլֆայի սահմանային տերմինալ և քննարկել Ադրբեջանի Հանրապետության հետ առևտրային փոխանակումների դյուրացման հետ կապված հարցեր։

Իրանի Արտգործնախարարի տնտեսական հարցերով տեղակալը այնուհետև այցելել է Նորդուզի սահմանային տերմինալ և տարածաշրջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանային հարցերը և Հայաստանի հետ տարանցիկ սակագները։

Նա նաև այցելելով իրանական 1320 (1941) թվականի նահատակների շիրիմին, հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին, ապա այցելել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենամեծ ջերմոցը՝ 54,000 տոննա գյուղատնտեսական արտադրանք արտադրելու հզորությամբ։