Վեց ամսվա ընթացքում Իրան է այցելել երեք միլիոն 550 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ
ParsToday-Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտնել է Իրան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի զգալի աճի մասին՝ նշելով, որ այս տարի մինչև սեպտեմբերի 21-ը՝ վեց ամսվա ընթացքում Իրան է այցելել 3 միլիոն 550 հազար զբոսաշրջիկ։
Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մարտի 21-ից մինչև մայիս 21-ը մենք ունեցել ենք ավելի քան 30 տոկոս աճ, իսկ օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 22-ը կրկին սկսել է աճի միտումը։ Նա կանխատեսել է, որ իրանական տարեվերջին ժամանող զբոսաշրջիկների թիվը կհատի 7 միլիոնի սահմանը։
Սալեհի Ամիրիի խոսքով՝ Իրանը իր լայնածավալ մշակութային ժառանգությամբ, եզակի բնական տեսարժան վայրերով և յուրահատուկ պատմական հուշարձաններով դարձել է աշխարհի զբոսաշրջիկների համար ուշագրավ վայրերից մեկը ։
Իրանի Մշակութային ժառանգության նախարարը նաև նշել է միջազգային մակարդակում Իրանի վերջին հաջողությունների մասին՝ ասելով, որ 2025 թվականին Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը ներկայացված ութ գյուղերից երեքը՝ Հասանլուն, Ֆարաջը և Շաֆիաբադը, հաջողությամբ գրանցվել են համաշխարհային ցուցակում։