Միջազգային իրանագիտական ​​համաժողով՝ Հայաստանից ժամանած պատվիրակության մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i239268-Միջազգային_իրանագիտական_համաժողով_Հայաստանից_ժամանած_պատվիրակության_մասնակցությամբ
Pars Today- Միջազգային իրանագիտական ​​համաժողովում Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է, որ Իրանը պատմության ընթացքում բազմիցս վերակերտել է իրեն, և վերակերտելու այս ունակությունը այս երկիրը պահել է ամուր՝ ամենադժվարին ճգնաժամերի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2025 13:20 Asia/Tehran
  • Միջազգային իրանագիտական ​​համաժողով՝ Հայաստանից ժամանած պատվիրակության մասնակցությամբ

Pars Today- Միջազգային իրանագիտական ​​համաժողովում Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է, որ Իրանը պատմության ընթացքում բազմիցս վերակերտել է իրեն, և վերակերտելու այս ունակությունը այս երկիրը պահել է ամուր՝ ամենադժվարին ճգնաժամերի ժամանակ։

Անդրադառնալով ««Իրանական շերտավոր և շարունակական ինքնությանը»՝ Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասաց, որ այս ինքնությունը երկար, ստեղծագործական և շարունակական գործընթացի արդյունք է, որն իրանական մշակույթի և քաղաքակրթության գոյատևման գաղտնիքն է։

Մշակութային երկխոսությունների և համագործակցության կարողությունների վրա կենտրոնացած Միջազգային իրանագիտական ​​համաժողովը մեկնարկեց այսօր՝ շաբաթ նոյեմբերի 15-ին, տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանից ժամանած իրանագետների և համալսարանական դասախոսների մասնակցությամբ։ Այս երկօրյա համաժողովում Սալեհի Ամիրին Իրանը բնութագրեց որպես պատմական գաղտնիքների և առեղծվածների երկիր և պարսկերենը համարեց իրանական մշակութային ինքնության ներքին հենասյունը։

Մշակութային ժառանգության նախարարը Իրանը ներկայացրել է որպես բազմազանության եզակի օրինակ՝ միաժամանակ պահպանելով միասնությունը։ Նա ասել է․- Այս երկրի էթնիկ և լեզվական բազմազանությունը սպառնալիք չէ, այլ մշակութային ամրության գործոն։ Նա հիշեցնելով Իրանի պատմական դերը Մետաքսի ճանապարհին և մշակութային միջնորդության մեջ,,  Կյուրոսի խարտիայի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում համարեց արդարության, հանդուրժողականության և մարդկային արժանապատվության նման իդեալների համաշխարհային դիրքի նշան։

Սալեհի-Ամիրին նաև ընդգծեց, որ իրանագիտությունը պահանջում է դաշտային ուսումնասիրություններ և վերլուծական հետազոտություններ, և Մշակութային ժառանգության նախարարությունը իր առաջնահերթությունների շարքում դիտարկում է իրանագիտական ​​կենտրոնների հետ գիտական ​​համագործակցության զարգացումը, ռեսուրսներին հետազոտողների հասանելիության հեշտացումը և մշակութային դիվանագիտության ընդլայնումը։