Իրանի ԻՀՊԿ–ն հաստատել է, որ Հորմուզի նեղուցում նավթային լցանավ է կալանել
Նոյեմբեր 16, 2025 06:12 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում. խմբ.) այսօր հաստատել է, որ Հորմուզի նեղուցում կալանել է Սինգապուր ուղևորվող նավթային լցանավը: Այս մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի հայտարարության մեջ։
Նշվում է, որ լցանավը Սինգապուր էր տեղափոխում 30 հազար տոննա նավթաքիմիական արտադրանք: ԻՀՊԿ- ն զննել է բեռը, ստուգել փաստաթղթերը և պարզել, որ լցանավը խախտել է բեռների օրինական փոխադրման մասին դրույթները:
Կիպրոսյան «Columbia Shipmanagement» ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կորցրել է կապը լցանավի հետ: