Խորհրդարանական նորություններ Իրանից- Ղալիբաֆ. Իրանը միշտ դատապարտում է ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i239284-Խորհրդարանական_նորություններ_Իրանից_Ղալիբաֆ._Իրանը_միշտ_դատապարտում_է_ահաբեկչությունը
Պակիստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, դատապարտել է այդ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է ահաբեկչությունը ցանկացած ձևով և ցանկացած դրդապատճառով, և տարածաշրջանային համագործակցությունը որակել է որպես ծայրահեղականությանը դիմակայելու միջոց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2025 06:27 Asia/Tehran
  • Խորհրդարանական նորություններ Իրանից- Ղալիբաֆ. Իրանը միշտ դատապարտում է ահաբեկչությունը

Պակիստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, դատապարտել է այդ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է ահաբեկչությունը ցանկացած ձևով և ցանկացած դրդապատճառով, և տարածաշրջանային համագործակցությունը որակել է որպես ծայրահեղականությանը դիմակայելու միջոց։

Աջակցություն հայտնելով Պակիստանի կառավարությանը և ժողովրդին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից ծայրահեղական խմբավորումների աճը կանխելու համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը և հավելել, որ կայուն անվտանգություն կարելի է ապահովել միայն համատեղ ջանքերով։

Իսլամական խորհրդարանի 90-րդ հոդվածի հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մովահեդն  անդրադառնալով տարածաշրջանի անկայունության մեջ ԱՄՆ-ի դերի վերաբերյալ հեղափոխության առաջնորդի դիրքորոշումներին, Վաշինգտոնի ներկայությունը Արևմտյան Ասիայում համարել է անապահովության և ահաբեկչության սրման հիմնական աղբյուր։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգության կառուցվածքը պետք է հիմնված լինի տարածաշրջանի երկրների ներքին կարողությունների վրա։

Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին նույնպես ընդգծել է բարիդրացիական քաղաքականության անհրաժեշտությունը և հավելել, որ հարևան երկրների հետ կայուն հարաբերությունները զարգացման և անվտանգության հիմքն են։ Նա կարևորել է Իրանի և Պակիստանի միջև սերտ հարաբերությունները և հիշեցրել, որ Իսլամաբադը վճռական աջակցություն ցուցաբերեց Իրանին՝ Սիոնիստական ռեժիմի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ։