Պատմական կովկասյան ճանապարհի վերածնունդը՝ իրանական տարանցման նոր հնարավորություն
Հարավային Կովկասում վերջին զարգացումների արդյունքում Իրանի հյուսիս-արևմուտքը կրկին հյտնվել է ուշադրության կենտրոնում։
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ սահմանափակումների վերացման մասին հայտարարությունից հետո, պատմական Ջուլֆա-Նախիջևան-Երևան-Բաքու երթուղին, որը գրեթե երեք տասնամյակ չէր օգտագործվում, տարածաշրջանային տրանսպորտային ցանց վերադառնալու շեմին է։ Երթուղի որը, մասնագետների կարծիքով, կարող է ամրապնդել Իրանի դիրքերը եվրասիական տարանցիկ համակարգում։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս երթուղին, որն ավելի քան մեկ դար պատմություն ունի, մինչև 1990-ական թվականները Իրանի ամենածանրաբեռնված երկաթուղային գծերից մեկն էր, կապում էր Կովկասը և Արևելյան Եվրոպան, և տարեկան մի քանի միլիոն տոննա ապրանք էր տեղափոխվում Ջուլֆայի մաքսակետով։ Սակայն ղարաբաղյան հակամարտությունից հետո, Ադրբեջանի երկաթուղային կապը Նախիջևանի հետ կտրվեց, և այս կարևոր երակթուղին դուրս եկավ շահագործումից։
Այսօր, տարանցիկ ճանապարհների ապաշրջափակումից և Բաքվի ու Երևանի իշխանությունների կողմից տնտեսական համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո, հնարավորություն է ստեղծվել վերակենդանացնել այս երթուղին։ Վերջերս իր ղազախ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց ղազախական հացահատիկի Հայաստան տեղափոխման մասին՝ այս գործընթացը անվանելով տարածաշրջանային փոխազդեցությունների նոր գլխի նշան։