Գեներալ-մայոր Հասանզադե. Իրանի հրթիռային հզորությունը անվերահսկելի է
Pars Today – Մեծ Թեհրանի ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հասան Հասանզադեն երկուշաբթի օրը հայտարարեց, որ «12-օրյա սրբազան պաշտպանության» (Իրանի դեմ Իսրայելի պարտադրված պատերազմի) ժամանակ թշնամիները կարծում էին, որ կարող են ոչնչացնել Իրանի հրթիռները, բայց «Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը անվերահսկելի է և չի տեղավորվում թշնամիների հաշվարկներում»։
«Իրանի հրթիռային հայր» անունով հայտնի նահատակ գեներալ-մայոր Հասան Թեհրանի-Մողադդամի անվան երկրորդ գիտական, մշակութային և գեղարվեստական համաժողովում ելույթ ունենալով՝ գեներալ Հասանզադեն ընդգծեց, որ պաշտպանության և գիտական ոլորտներում Իրանի առաջընթացի գործոններից մեկը ապագայի հանդեպ հույսն է և ղեկավարության միջոցառումների ճիշտ ըմբռնումը։ Նա նահատակ Թեհրանի-Մողադդամին համարեց այն գործիչներից մեկը, ովքեր այս ոգին արմատավորում են երիտասարդ սերնդի մեջ։
Անդրադառնալով 12-օրյա պատերազմի արդյունքներին, Մեծ Թեհրանի ԻՀՊԿ հրամանատարը հավելել է, որ այս ճակատամարտը «պատվավոր հաղթանակ» էր Իրանի ազգի և Իսլամական հեղափոխության համար և «դառը պարտություն»՝ Միացյալ Նահանգների, Սիոնիստական ռեժիմի և մյուս թշնամիների համար: Գեներալ-մայոր Հասանզադեն իրանցի երիտասարդության, մասնավորապես ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի դերը համարել է նահատակ Թեհրանի Մողադդամի ուղու շարունակությունը և ասել, որ այս վճռականությունն ու քաջությունը թշնամու պարտության հիմնական գործոններն են Իրանի զսպող ուժի դեմ պայքարում: