Իրան. Կասպից ծովն ունի հինգ ափամերձ երկրների համագործակցության կարիք
Նոյեմբեր 19, 2025 11:17 Asia/Tehran
-
Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործ նախարար Քազեմ Ղարիբաբադի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Կասպից ծովն ունի հինգ ափամերձ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համագործակցության կարիքը։
Լրատվական ծրագրին հյուրընկալված Ղարիբաբադին, անդրադառնալով Իրանի Ռաշտ քաղաքում Կասպից ծովի ափամերձ երկրների նահանգապետերի հանդիպմանը, ասել է. «Կասպից ծովը միասնական քաղաքակրթական, տնտեսական և բնապահպանական տարածք է, և այս ջրային տարածքի ապագան կարող է երաշխավորվել միայն հինգ երկրների ափամերձ շրջանների համագործակցությամբ»: