Լարիջանի. Իսլամական ումմայի միասնությանն աջակցելն Իրանի գլխավոր առաջնահերթություններից է
https://parstoday.ir/hy/news/iran-i239762-Լարիջանի._Իսլամական_ումմայի_միասնությանն_աջակցելն_Իրանի_գլխավոր_առաջնահերթություններից_է
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը պակիստանցի հոգևորականների և կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ երկրի հետ համաձայնագրին, նշել է, որ նախատեսվում է առևտրային փոխանակումների ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի և ընդլայնել տարանցիկ ու երկաթուղային գծերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2025 13:29 Asia/Tehran
  • ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի
    ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը պակիստանցի հոգևորականների և կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ երկրի հետ համաձայնագրին, նշել է, որ նախատեսվում է առևտրային փոխանակումների ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի և ընդլայնել տարանցիկ ու երկաթուղային գծերը։

Իսլամաբադում Իրանի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև իսլամական միասնության ամրապնդման, պաղեստինյան Դիմադրությանն աջակցության և տնտեսական ու անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները։
Անդրադառնալով  երկու երկրների միջև կնքված կարևոր տնտեսական համաձայնագրերին, Լարիջանին ասել է. «Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրային փոխանակումների ծավալը մինչև 10 միլիարդ դոլար հասցնելու համար, և կստեղծվեն նաև անհրաժեշտ հիմքեր, որպեսզի ժողովուրդը օգտվի տարբեր ոլորտների հնարավորություններից»։ 

Իրանի և Պակիստանի միջև տնտեսական և առևտրային համաձայնագրեր
Խոսելով Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին, Լարիջանին հայտարարել է երկու երկրների միջև կարևոր տնտեսական համաձայնագրերի մասին։
Նա ասել է․ «Պակիստանի որոշ կարիքներ կբավարարվեն Իրանի միջոցով։ Հանդիպումների ըթնացքում քննարկվել են նաև պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելու և երկու երկրների լրացուցիչ շուկաները միմյանց հնարավորինս կապելու լուծումներ»։
 
Իրանի և Պակիստանի միջև տարանցիկ ենթակառուցվածքների զարգացում

Լարիջանին հայտարարել է երկու երկրների միջև տարանցիկ և երկաթուղային գծերի ընդլայնման մասին՝ նշելով, որ այս միջոցառումները կնպաստեն ուղևորների տեղաշարժին և անհրաժեշտ ապրանքների տեղափոխմանը: Նա նշել է, որ այս համաձայնագրերը  կնպաստեն Թեհրանի և Իսլամաբադի միջև առևտրատնտեսական փոխանակումների խթանմանը։

Պակիստանի աջակցության գնահատումը
Հանդիպման ժամանակ Լարիջանին բարձր է գնահատել Պակիստանի ժողովրդի և գիտնականների դիրքորոշումն ու աջակցությունը Իրանի դեմ վերջին պատերազմում և այդ աջակցությունը համարել է  երկու ազգերի միջև կապի խորության նշան։
Անդրադառնալով իսլամական Ումմայի տարածաշրջանային հարցերին և մարտահրավերներին՝ նա նշել է. «Իրանի և Պակիստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը մեծ նշանակություն ունի, և պաղեստինցիներին աջակցելն ու մուսուլմանական երկրների միջև տարաձայնությունների լուծումը եղել են իսլամական երկրների, այդ թվում՝ Պակիստանի բազմաթիվ առաջնորդների հետ իմ բանակցությունների հիմնական առանցքները»։


Զգուշացում Արևմուտքի պառակտիչ քաղաքականության մասին 
Իրանի  ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն, անդրադառնալով մուսուլմանների շրջանում պառակտում առաջացնելու Արևմուտքի ջանքերին, նշել է. «Արևմուտքը միշտ ձգտում է պառակտել մուսուլմաններին և տարաձայնություններ ստեղծել երկրների միջև՝ իր իշխանությունը ընդլայնելու համար։ Հետևաբար իսլամական երկրների առաջնորդները, հատկապես կրոնական առաջնորդները, որոնք ունեն բարձր սոցիալական ազդեցություն, պետք է ակտիվ դեր խաղան իսլամական համայնքի միասնության ամրապնդման գործում»։ 
Նա ընդգծել է. «Արևմուտքի պառակտիչ քաղաքականությանը հակազդելը և իսլամական համայնքի միասնությանն աջակցելն Իրանի   հիմնական առաջնահերթություններից են»։


Պակիստանի կրոնական առաջնորդներն ընդգծել են իսլամական ումմայի միասնության անհրաժեշտությունը 
Պակիստանցի գիտնականներն ու կրոնական առաջնորդները այս հանդիպման ժամանակ ընդգծել են իսլամական ումմայի միասնության,Իրանին և Պաղեստինին աջակցելու ինչպես նաև տնտեսական, պաշտպանական և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ 
Անդրադառնալով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի կարևորությանը՝ նրանք ասել են. «Այս ծրագիրը կարևոր է իսլամական ումմայի զսպող ուժի ստեղծման համար։ Իրանը երբեք պատերազմ չի ձգտել և որևէ երկիր չի ներխուժել»։


 Իրանի և Պակիստանի միջև ռազմավարական համագործակցության կարևորում
Հանդիպման ժամանակ ընդգծվել է իսլամական երկրների անվտանգության, պաշտպանության և տնտեսական առաջընթացի ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի թշնամիները չկարողանան օգագործել թույլ կողմերը։

Պակիստանի կրոնական առաջնորդները նշել են. «Անհրաժեշտ է զարգացնել պաշտպանական և ռազմավարական համագործակցությունը, ստեղծել տարածաշրջանային բլոկ և ամրապնդել գիտական և տնտեսական համագործակցությունը երկու երկրների, իսլամական ազգերի և տարածաշրջանային տերությունների միջև»։