Հայաստանից ժամանած թատերախումբը հանդես է եկել Իրանի միջազգային թատերական փառատոնի բեմում
Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում անցկացվող մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնի հիգերորդ օրը ,Հայաստանը միջազգային հյուրերի շարքում հանդես եկավ «Մկների ժողովը» ներկայացմամբ։ Այս ստեղծագործության հեղինակը Աթաբեկ Խնկոյանն է ,իսկ բեմադրության ռեժիսոր՝ Սոնա Մարտիրոսյանը։«Մկների ժողովը» բեմ է բարձրացել և հանդիսատեսին ներկայացվել Համադանի Ֆաջր դահլիճում։
Այս մշակութային ներկայությունը փառատոնի հինգերորդ օրվա բազմազան ծրագրերի մի մասն էր, որի շրջանակներում Համադան քաղաքում տեղի են ունենում բեմական և փողոցային ներկայացումներ՝ տեղական և արտասահմանյան թատերախմբերի մասնակցությամբ։ Փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 11-ը՝ «Այսօրվա երեխան, նոր պատմությունը, վաղվա բեմը» կարգախոսով։
Այս կարևոր մշակութային միջոցառմանը Հայաստանից ժամանած թատերական խմբի ներկայությունը քայլ է երկու հարևան երկրների միջև գեղարվեստական և մշակութային փոխանակումների ամրապնդման ուղղությամբ և ցույց է տալիս համատեղ կարողությունները կատարողական արվեստի ոլորտում։ Այս քայլը կնպաստի փառատոնի մշակութային մթնոլորտի հարստացմանը և երկու ժողովուրդների երեխաների ու դեռահասների միջև հաղորդակցության ավելի շատ կամուրջների ստեղծմանը։