Իրան. Կրոնների համակեցության մոդել՝ ազգային ընդհանուր ինքնության ստվերում
https://parstoday.ir/hy/news/iran-i241038-Իրան._Կրոնների_համակեցության_մոդել_ազգային_ընդհանուր_ինքնության_ստվերում
Նոր տարվան ընդառաջ, Իրանի «Ջամ -Է -Ջամ» թերթը հարցազրույց է վարել Թ.Հ.Թ. առաջնորդ Տեր Սեպուհ արք. Սարգսյանի օգնական՝ Տ. Առաքել աբեղա Գատեհճյանի հետ, որում կրկին ընդգծվեց ևս մեկ անգամ ապացուցելով Իրանի հասարակության մեջ խոր արմատներ ունեցող մի իրականություն՝ տարբեր կրոնների հետևորդների կայուն և ճշմարիտ համակեցությունը՝ ընդհանուր ազգային ինքնության շրջանակներում։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 31, 2025 14:48 Asia/Tehran
  • Իրան. Կրոնների համակեցության մոդել՝ ազգային ընդհանուր ինքնության ստվերում

Նոր տարվան ընդառաջ, Իրանի «Ջամ -Է -Ջամ» թերթը հարցազրույց է վարել Թ.Հ.Թ. առաջնորդ Տեր Սեպուհ արք. Սարգսյանի օգնական՝ Տ. Առաքել աբեղա Գատեհճյանի հետ, որում կրկին ընդգծվեց ևս մեկ անգամ ապացուցելով Իրանի հասարակության մեջ խոր արմատներ ունեցող մի իրականություն՝ տարբեր կրոնների հետևորդների կայուն և ճշմարիտ համակեցությունը՝ ընդհանուր ազգային ինքնության շրջանակներում։

Գատեհճյանը նշել է, որ «իրանական հասարակության մեջ» տարբերություն չկա մուսուլմանների և քրիստոնյաների միջև և հայերի ու մյուս իրանցիների միջև կապը անխզելի է՝ չնայած պառակտում սերմանելու համաշխարհային ջանքերին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի  Ս․ծննդին, Գատեհճյանը  խաղաղությունն ու սերը համարել է աստվածային կրոնների հիմնարար հասկացություններ և ընդգծել, որ Իրանի ժողովուրդը մարտահրավերներով լի տարում իր սոցիալական համերաշխությամբ ցույց է տվել, որ այս երկրում կենդանի է խաղաղության և հանգստության ոգին։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կրոնների համակեցությունն ամրապնդելու ամենակարևոր պայմանը ոչ թե տարբերությունների, այլ ընդհանուր մարդկային արժեքների և արմատների վրա կենտրոնանալն է։

Նա երկրի պատմական փորձը բնութագրել է որպես քրիստոնյաների և մուսուլմանների համակեցության հաջող օրինակ, որի ընթացքում փոխադարձ հարգանքը, կրոնական ազատությունը և հասարակական մասնակցությունը միասին իմաստ են գտել: Նրա կարծիքով, հանրային տարածքների անվանակոչումը ընդհանուր կրոնական խորհրդանիշներով, ինչպիսին է Կույս Մարիամի անունը, ցույց է տալիս Իրանում կրոնական բազմազանության նկատմամբ ինստիտուցիոնալ և մշակութային հարգանքը։

Այս տեսակետները ցույց են տալիս, որ կրոնների համակեցությունը Իրանում կարգախոս չէ, այլ սոցիալական և պատմական իրականություն, որը կարող է ոգեշնչող մոդել լինել այն աշխարհի համար, որն ավելի քան երբևէ կարիք ունի խաղաղության, երկխոսության և փոխըմբռնման: