Մոսկվան ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Թեհրանի հետ
Ռուսաստանի Պետդումայի նախկին փոխնախագահը նշել է. «Կարծում եմ՝ Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր կնքվի և իրականում Ուկրաինան տա Ռուսաստանին, բայց դրա դիմաց Պուտինից պահանջում է, որ Ռուսաստանը խզի համագործակցությունը Իրանի հետ, պահանջ, որին դեմ է Պուտինը, ով իր հերթին շեշտում է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները պետք է ընդլայնվեն տարբեր ոլորտներում»։
ISNA-ի փոխանցմամբ՝ ռուս քաղաքական գործիչ Սերգեյ Բաբուրինը «Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցի ոգեկոչման և Դիմադրության ճակատի լրագրողներին մեծարելու» թեմայով հանդիպման ժամանակ ասել է. «Վերջին տարիներին մենք կարողացել ենք առանձնանալ Արևմուտքից և նույնիսկ կանգնել Արևմուտքի դիմաց և փաստացի վերադառնալ մեր երկրի սահմանադրությանը, որը շեշտում է կրոնի և Աստծո նկատմամբ հարգանքը։ Ներկայումս Ռուսաստանում կրթությունն այնպիսին է, որ մենք մեր ավանդական հասկացություններն ու արժեքներն ենք սովորեցնում դպրոցականներին»։
Իր ելույթի մեկ այլ մասում Բաբուրինը անդրադարձել է գեներալ Սոլեյմանիի դերին Իսլամական հեղափոխության և իսլամի պաշտպանության գործում և ասել. «Նա պայքարում էր համաշխարհային չարիքի դեմ. համաշխարհային չարիք, որն ունի հազարադեմ և երեսպաշտ էություն, որոնցից մեկը համաշխարհային սիոնիզմն է: Գեներալ Սոլեյմանին մեզ այս դասը սովորեցրեց, թե ինչպես պայքարել այս համաշխարհային չարիքի դեմ, և մենք պետք է շարունակենք նրա ուղին, որի վերջը Երուսաղեմի ազատագրումն է, որն էլ պետք է դառնա Պաղեստինի մայրաքաղաքը, և ավարտվի սիոնիստների օկուպացիան»: