Ինչպե՞ս ամերիկա-սիոնիստական ահաբեկիչների գլխավոր պարագլուխը ընկավ Իրանի անվտանգության ուժերի թակարդը
-
Ամերիկացի և սիոնիստ ահաբեկիչների պարագլուխ՝ Նազանին Բարադարան
Pars Today - Իրանի հետախուզական կառույցներից մեկը հայտարարել է, որ ձերբակալել է ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ կապված, բարձրաստիճան և պատրաստված գործակալներից մեկին։
Ըստ Pars Today-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությանը հաջողվել է ամիսներ շարունակ լուռ հետապնդման և նպատակային վերահսկման արդյունքում հարված հասցնել ամերիկա-սիոնիստական ահաբեկիչների առանցքային դեմքին։ Ձերբակալված անձը՝ Նազանին Բարադարան անունով և մի քանի կեղծ ինքնություններով, պատասխանատու է եղել համակարգի փափուկ տապալման գաղտնի նախագծի ղեկավարման և Իրանի դեմ կիբերհարձակողական ցանց ստեղծելու համար։
Նա, հանդես գալով որպես մեկ վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, փուլ առ փուլ ծրագիր էր մշակում Իրանի ապակայունացման համար։
2022 թվականին մշակված այս ծրագրով նախատեսվում էր այն կյանքի կոչել 2025–2026 թվականներին և ընդդիմադիր կառավարության ճանաչման նպատակով ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպությանը։
Նրանք նաև կիբերբանակ ձևավորելով փորձում էին վարկաբեկել Իսլամական Հանրապետության իմիջը՝ ճանապարհ հարթելով Փահլավի ռեժիմի ժողովրդականությունը բարձրացնելու համար։ Նույնիսկ Նեթանյահուին հաճոյանալու նպատակով նրան շնորհակալագրի են արժանացրել։
Իրանի հետախուզական կառույցի տվյալներով՝ մի քանի անվտանգության խմբեր զուգահեռ կերպով վերահսկել են նրա արտաքին կապերը, ղեկավարման ընթացքը, դաշտային տեղաշաժերը և այն ցանցը, որի շրջանակում նա գործել է։ Արդյունքում բացահայտման ամբողջական գործընթացն ավարտվել, և իրականացվել է ձերբակալման գործողությունը։