Մեկնաբանություն - Արդյո՞ք Իրանում անկարգություններն ավարտվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i241630-Մեկնաբանություն_Արդյո_ք_Իրանում_անկարգություններն_ավարտվել_են
Վերջին շաբաթների զարգացումները ցույց են տալիս, որ Իրանում փողոցային անկարգությունները մեծ մասամբ հանդարտվել են, և քաղաքներում հասարակական տարածքները վերադարձել են բնականոն կյանքի։ Այդուհանդերձ փողոցային բախումների ավարտը չի նշանակում անվտանգության ճգնաժամի լիակատար ավարտ, և այդ միջադեպերի թաքնված շերտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուլիսային գործակալների բացահայտման և չեզոքացման գործընթացը դեռևս շարունակվում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2026 12:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Արդյո՞ք Իրանում անկարգություններն ավարտվել են

Վերջին շաբաթների զարգացումները ցույց են տալիս, որ Իրանում փողոցային անկարգությունները մեծ մասամբ հանդարտվել են, և քաղաքներում հասարակական տարածքները վերադարձել են բնականոն կյանքի։ Այդուհանդերձ փողոցային բախումների ավարտը չի նշանակում անվտանգության ճգնաժամի լիակատար ավարտ, և այդ միջադեպերի թաքնված շերտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուլիսային գործակալների բացահայտման և չեզոքացման գործընթացը դեռևս շարունակվում է։

Եթե մի կողմ թողնենք իրական և ժողովրդական ցուցարարներին, անկարգությունների կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երևույթն ուներ առնվազն երկու հիմնական շերտ։ Մակերեսային շերտում կային անհատներ, որոնց վարքագիծն ավելի շատ նման էր վանդալիզմի և ավերումների, քան քաղաքացիական բողոքի։ Հանրային սեփականության գույքի ոչնչացումը, հրկիզումը և քաղաքացիների շրջանում ահաբեկման ու սարսափի առաջացումը ցույց տվեցին, որ այս խմբի նպատակը բարեփոխում կամ պահանջատիրությունը չէր, այլ հասարակական կարգի խաթարումը։ Այս շերտն ամենաանմիջական բախումն ունեցավ ժողովրդի և իրավապահ մարմինների հետ և ձևավորում էր անկարգությունների բռնի պատկերը։

Սակայն կենտրոնական շերտում ավելի կազմակերպված հոսանք էր գործում, որի խնդիրն էր հասարակության գրգռումը, բռնություն ուղղորդումը և ցաքուցրիվ բողոքի ցույցերը լայնածավալ անվտանգային ճգնաժամի վերածելը։Անվտանգության մարմինների կողմից հրապարակված ապացույցներն ու տեղեկությունները ցույց են տալիս, որ թշնամական երկրների հետախուզական ծառայությունների և ահաբեկչական խմբավորումների հետ կապված տարրերը առանցքային դեր են խաղացել անապահովության այս մակարդակի ձևավորման և ուղղորդման գործում: Այս շերտի տարրերը փորձել են ասպարեզի կառավարմամբ բողոքի ցույցերը մղել զինված բախումների և լայնածավալ քաոսի։

Երբ բացահայտվեց այս հոսանքի բռնի բնույթը և հրապարակվեցին  արտաքին գործակալների դերի մասին տեղեկատվություններ, զգալիորեն աճեց անկարգություններ հրահրողներից հասարակական հեռավորությունը: ժողովրդի հիմնական մասը, և նույնիսկ տնտեսական ու սոցիալական մտահոգություններ ունեցող իսկական ցուցարարները, աստիճանաբար հեռացան օրինաչափություններ խախտող կոչերից: Անկարգությունների հանդարտման ամենակարևոր գործոններից էին Հանրային հանդուրժողականությունը և հակահեղափոխական կոչերի անտեսումը։

Այս ընթացքում, անկարգությունների ցուցադրական առաջնորդ Ռեզա Փահլավիի վերջին դիրքորոշումները նույնպես վկայում են ընդդիմության լրատվամիջոցների պնդումների և տեղում իրականության միջև լուրջ անհամապատասխանության մասին: Չնայած վերջին օրերին հստակ նշաններ են եղել, որ հասարակության մեծամասնությունը չի աջակցում նրա կոչերին, սակայն նա շարունակում է ներկայանալ որպես հանրային կամքի ներկայացուցիչ: Այս անիրատեսական պատկերացումը փաստացի կասկածի տակ է դրել նրա քաղաքական առաջնորդության կարողությունը և ցույց է տալիս, որ արտասահմանում գտնվող ընդդիմությունը անկարող է հասկանալ Իրանի հասարակության ներքին զարգացումները։

Չնայած փողոցային անկարգությունների մարմանը, անվտանգության հետ կապված մտահոգությունները պահպանվում են։ Առկա տեղեկությունները ցույց են տալիս, որ որոշ ահաբեկչական խմբավորումներ և տարրեր օգտվել են վերջին շրջանում ստեղծված լարված մթնոլորտից և երկիր են մտել նշանակալի սարքավորումներով՝ առաջնորդվելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից։ Նախկին գնահատականների համաձայն՝ տասնյակ օտարերկրյա հետախուզական ծառայություններ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ակտիվ են Իրանի դեմ, և երկրի աշխարհագրական ընդարձակությունը և այդ խաղացողների մեծ թիվը մեծացրել են անվտանգային գործողությունների բարդությունը։

Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին Իրանի Հետախուզության նախարարության և ԻՀՊԿ Հետախուզական կազմակերպության կողմից բազմաթիվ հայտարարություններ են արվել ահաբեկչական խմբերի ձերբակալման և ոչնչացման մասին։ Ձերբակալվածներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ այս գործողությունների պլանավորման և աջակցության հիմնական առանցքը սերում է Մոսադի գործակալներից և ամերիկյան տարրերից, իսկ մեկ այլ մակարդակում տեսանելի են նաև բրիտանական հետախուզության նախագծերի մոդելները։ Այս միտումը ցույց է տալիս, որ չնայած անկարգությունների փողոցային փուլն ավարտվել է, սակայն անվտանգությունը խաթարող տարրերի զտման փուլը կշարունակվի մինչև լիակատար կայունության հասնելը։

 

Աղբյուր՝ Ֆարս լրատվական գործակալություն