Իրանն Իրաքի հետ անվտանգության համաձայնագիր է մշակում. Արաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i241706-Իրանն_Իրաքի_հետ_անվտանգության_համաձայնագիր_է_մշակում._Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել այցով Թեհրան ժամանած իրաքցի գործընկերոջ հետ:
(last modified 2026-01-19T07:21:49+00:00 )
Հունվար 19, 2026 10:51 Asia/Tehran
  • Իրանն Իրաքի հետ անվտանգության համաձայնագիր է մշակում. Արաղչի

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել այցով Թեհրան ժամանած իրաքցի գործընկերոջ հետ:

Իրանն Իրաքի հետ անվտանգության վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր է մշակում։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Թեհրանում գտնվող իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ ճեպազրույցում:

«Մենք Իրաքի հետ աշխատում ենք անվտանգության հարցերով համատեղ համաձայնության հասնելու ուղղությամբ», - նշել է Արաղչին, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարի խոսքով՝ Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ավիաբազայից ամերիկացի զինվորականների հեռանալը «Իրաքի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ապացույցն է»: