Էսլամի. Ռմբակոծված վայրեր այցելելու հրահանգները պետք է հստակեցվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i241852-Էսլամի._Ռմբակոծված_վայրեր_այցելելու_հրահանգները_պետք_է_հստակեցվեն
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մենք նամակ ենք գրել գործակալության գլխավոր տնօրենին և ասել, որ գործակալությունը պետք է հստակեցնի  իր դիրքորոշումը մեր միջուկային օբյեկտների դեմ ագրեսիայի վերաբերյալ: Պետք է պարզաբանվեն նաև հարձակման ենթարկված վայրեր այցելելու հրահանգները»։
(last modified 2026-01-22T15:48:09+00:00 )
Հունվար 22, 2026 16:54 Asia/Tehran
  • Էսլամի. Ռմբակոծված վայրեր այցելելու հրահանգները պետք է հստակեցվեն

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մենք նամակ ենք գրել գործակալության գլխավոր տնօրենին և ասել, որ գործակալությունը պետք է հստակեցնի  իր դիրքորոշումը մեր միջուկային օբյեկտների դեմ ագրեսիայի վերաբերյալ: Պետք է պարզաբանվեն նաև հարձակման ենթարկված վայրեր այցելելու հրահանգները»։

 

ISNA-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը, լազերային քվանտային ոլորտի նվաճումների «Լազեր, ֆոտոնիկա և քվանտ» 6-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է. «Բացի միջուկային տեխնոլոգիաների զարգացումից և դրանց մակարդակի պահպանումից, այսօր Ատոմային էներգիայի կազմակերպության աշխատանքի հիմնական առանցքները էապես չեն տարբերվում  ոլորտի առաջատար երկրների առանցքներից, և շատ դեպքերում  համընթաց են շարժվում այդ երկրների հետ»:  
Նա ասել է․ «Մենք չենք կարող Իրանի ժողովրդին զրկել առաջադեմ տեխնոլոգիաներից, այդ թվում՝ միջուկայինից։ Մենք բազմաթիվ նվաճումներ ունեցանք քվանտային քննարկումներում, որոնք կարողացան ստեղծել ինքնավստահություն և ճանաչում: Մենք հույս ունենք հաջորդ տարի բացել առաջին համակարգիչը և հաջորդ քայլն անել ավելի  արդյունավետ»: 
Անդրադառնալով Իրանի ռմբակոծված օբյեկտները ստուգելու անհրաժեշտության ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջին հայտարարություններին, Էսլամին ասել է․ «Մենք նրան նամակով տեղեկացրել ենք, գործակալությունը պետք է պարզաբանի իր դիրքորոշումը միջուկային օբյեկտների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ»։
Նրա խոսքով․ «Բացի այդ, պետք է ճշգրտվեն հարձակման ենթարկված վայրեր այցելելու հրահանգները: Երբ տեղի է ունենում ռազմական հարձակում և առաջանում են բնապահպանական ռիսկեր, պետք է մշակվի նոր սահմանում և մշակվեն կոնկրետ հրահանգներ»։
Էսլամին հայտարարել է․ «Իրանը գլխավոր համաժողովում առաջարկել է մի ծրագիր, որում նշվում է, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, բայց նրանք չեն քննարկել այս ծրագիրը։ Հարցը պետք է հստակեցվի։ Պարոն Գրոսսին նախ պետք է պարզաբանի իր դիրքորոշումը և բացատրի, թե ինչպես պետք է իրականացվի այդ վայրեր մուտքը»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստուգումներ են անցկացվել այն օբյեկտներում, որոնք չեն ռմբակոծվել և անձեռնմխելի են, Էսլամին ասել է․ ««Ստուգումները կատարվել են միայն չվնասված օբյեկտներում, և ներկայումս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Իրանում չեն»: 
Խոսելով կազմակերպության միջազգային համագործակցության, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ համագործակցության մասին, Էսլամին նշել է․ ««եր համագործակցությունը Ռուսաստանի հետ լավագույն վիճակում է։ Բուշերի էլեկտրակայանի երկրորդ և երրորդ բլոկները շահագործվում են երեք հերթափոխով։ Իրանական ընկերությունների հզորությունները նույնպես օգտագործվում են ատոմակայանների կառուցման գործում»: 
Էսլամին ասել է․ «Ռուսաստանում ընթանում է Բուշերի 2-րդ և 3-րդ էլեկտրակայանների համար անհրաժեշտ սարքավորումների շինարարություն` համաձայնեցված ժամանակացույցի համաձայն»: 
Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը խոսել է նաև փոքր ռեակտորների կառուցման վերաբերյալ, նշելով․ «Առաջիկա մեկ կամ երկու ամսվա ընթացքում երկու երկրների կառավարությունները կստորագրենք այդ կապակցությամբ համագործակցության փաստաթուղթ»։