Գեներալ Վահիդի. Ամերիկան ամենամեծ բնապահպանական խախտողն է և մարդկային վտանգների պատճառը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատարը Ամերիկան և արևմտյան երկրները համարել է մարդկային վտանգների, շրջակա միջավայրի ոչնչացման և տիեզերքի ռազմականացման հիմնական պատճառը և ընդգծել է զարգացման մոդելները շրջակա միջավայրի սկզբունքներին հարմարեցնելու անհրաժեշտությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, կիրակի օրը Թեհրանի Իմամ Հոսեյնի անվան ռազմական համալսարանում ԻԻՀ շրջակա միջավայրի ռիսկերի և ազգային անվտանգության համաժողովում գենարալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ կայուն զարգացումը պետք է նախագծվի շրջակա միջավայրի սկզբունքների հիման վրա՝ բնական և մարդկային վտանգների առաջացումը կանխելու համար։ Նա հավելեց, որ միտումնավոր մարդկային վտանգների բացահայտումը և վերահսկումը պետք է լինի քաղաքականության մշակման առաջնահերթություն։
Գեներալ Վահիդին տիեզերքի ռազմականացումը նույնպես համարեց ի հայտ եկող մարտահրավերներից մեկը և, անդրադառնալով այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Ոսկե գմբեթը» և այսպես կոչված «Աստղային պատերազմներ» նախագծերը, ընդգծեց, որ այդ նախագծերը հակասում են միջազգային կոնվենցիաներին և ունեն բացասական բնապահպանական հետևանքներ։
ԻՀՊԿ-ի փոխհրամանատարը միջուկային փորձարկումները ներկայացրեց որպես միտումնավոր մարդկային վտանգների ևս մեկ օրինակ՝ ասելով, որ այդ փորձարկումների մեծ մասն անցկացվել է Միացյալ Նահանգների կողմից, և որ դրանց կործանարար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ լինի դա մթնոլորտում, գետնի տակ, թե ծովի խորքում, շարունակվում է։
Անդրադառնալով Պարսից ծոցում նավերի և տանկերների երթևեկության հետևանքով առաջացած լայնածավալ աղտոտվածությանը, նա այն համարեց ծովային էկոհամակարգի համար լուրջ սպառնալիք՝ հավելելով, որ այս աղտոտվածության հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են բազմաթիվ կենսաբանական տեսակներ։
Գեներալ Վահիդին անդրադարձել է նաև Գազայի շրջակա միջավայրի վիճակին, այն անվանելով պատերազմի և ռմբակոծությունների հետևանքով շրջակա միջավայրի կանխամտածված ոչնչացման օրինակ, և նշել է, որ արևմտյան երկրների պատերազմները աշխարհի տարբեր տարածաշրջաններում շրջակա միջավայրի ոչնչացման հիմնական գործոններից մեկն են։