Հեղափոխության առաջնորդի ներկայությունը լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում+ Տեսանյութ
Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի տոնակատարությունները մեկնարկել են Այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում։
Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին և Այգաբացի տասնօրյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկին ընդառաջ, հեղափոխության մեծարգո առաջնորդը այսօր՝ շաբաթ, 2026 թվականի հունվարի 31-ի (իրանական օրացույցով՝ 1404 թվականի բահման ամսի 11-ի), առավոտյան,այցելելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարան և աղոթք բարձրացնելով առ Աստված, հարգանքի տուրք մատուցեց Իսլամական Հանրապետության մեծ հիմնադրի հիշատակին։
Այաթոլլահ Խամենեին լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում աղոթք բարձրացրեց առ Բարեգութն Աստված մեծ հիմնադրի ու հեղափոխության նահատակների հոգու խաղաղության և հանգստության համար:


