Ռեզա Փահլավի․ Այն արքայազնի պատմությունը, որը չէր սիրում իր հայրենիքը
https://parstoday.ir/hy/news/iran-i242234-Ռեզա_Փահլավի_Այն_արքայազնի_պատմությունը_որը_չէր_սիրում_իր_հայրենիքը
Վերջերս Իրանում  տեղի ունեցած անկարգությունների ֆոնին՝ լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում ձևավորվել է Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի դեմ ուղղված կոշտ քննադատությունների մեծ ալիք։ Քննադատները նրան մեղադրում են իշխանության վերադառնալու իր երազանքը օտարերկրյա պետությունների  ու դերակատարների աջակցությամբ իրականացնելու փորձի մեջ։ Մի մոտեցում, որը, նրանց խոսքով, ոչ միայն ներսում սոցիալական հենարան չունի, այլև չի համապատասխանում Իրանի ժողովրդի ընդհանուր շահերին ու ցանկությանը։
(last modified 2026-01-31T14:32:24+00:00 )
Հունվար 31, 2026 18:02 Asia/Tehran
  •  Իրանի տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավի
    Իրանի տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավի

Վերջերս Իրանում  տեղի ունեցած անկարգությունների ֆոնին՝ լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում ձևավորվել է Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի դեմ ուղղված կոշտ քննադատությունների մեծ ալիք։ Քննադատները նրան մեղադրում են իշխանության վերադառնալու իր երազանքը օտարերկրյա պետությունների  ու դերակատարների աջակցությամբ իրականացնելու փորձի մեջ։ Մի մոտեցում, որը, նրանց խոսքով, ոչ միայն ներսում սոցիալական հենարան չունի, այլև չի համապատասխանում Իրանի ժողովրդի ընդհանուր շահերին ու ցանկությանը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ արևմտյան լրատվամիջոցներում վերջերս տեղի ունեցած անկարգությունները լայն արձագանք գտնելու հետ միաժամանակ, մի շարք միջազգային դեմքեր ու վերլուծաբաններ անդրադարձել են արտասահմանյան հետախուզական ծառայությունների դերակատարությանը բողոքների ուղղորդման գործում։ Այս շրջանակում Ռեզա Փահլավին քննադատների կողմից ներկայացվում է որպես այն դեմքերից մեկը, որն իր դիրքորոշումներով և հայտարարություններով աջակցել է Իրանի նկատմամբ արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին և նույնիսկ ռազմական տարբերակներին։

Քննադատներն անդրադառնալով Ռեզա Փահլավիի երկարամյա բնակությանը ԱՄՆ-ում և Եվրոպայում, նրան համարում են Իրանի սոցիալական իրականությունից կտրվածության խորհրդանիշ։ Արևմտյան լրատվամիջոցների, այդ թվում՝ The Telegraph-ի հրապարակումների համաձայն, նրա հիմնական եկամտի աղբյուրը Փահլավիների թագավորության տարիներից մնացած հարստությունն է։  Հարստություն, որն ըստ քննադատների, արմատներ ունի իրանական ազգային ակտիվների արտերկիր մեծ քանակությամբ տեղափոխման մեջ։

Ռեզա Փահլավին և Իսրայելի վարչապետը

Բացի այդ, պատժամիջոցների խստացմանն աջակցելու և անկարգությունների ընթացքում մարդկային զոհերը արդարացնելու վերաբերյալ Ռեզա Փահլավիի հայտարարությունները բացասական արձագանք են գտել քաղաքական տարբեր շրջանակներում, նույնիսկ Իսլամական Հանրապետության ընդդիմադիրների շրջանում։ Մի շարք տարածաշրջանային վերլուծաբաններ և թուրքական լրատվամիջոցներ ևս շեշտել են, որ նա Իրանի ներսում նշանակալի սոցիալական հենարան չունի, իսկ նրա շուրջ իրականացվող «մեդիա-բրենդավորումը» գնահատել են որպես Իրանի դեմ արտաքին ճնշման սցենարի մի մաս։

 

Ընդհանուր առմամբ, հնչած քննադատությունների ծավալը ցույց է տալիս, որ Ռեզա Փահլավին, հակառակ որոշ արևմտյան լրատվամիջոցներում ներկայացված պատկերին, ոչ միայն չի կարողացել քաղաքական կոնսենսու ձևավորել, այլև դարձել է վիճահարույց կերպար տարբեր հայացքներ ունեցող իրանցիների շրջանում ։