Կրոնների և դավանանքների ներկայացուցիչների մասնակցությունը Իմամ Մահդիի ծննդյան օրվա առիթով անցկացված տոնակատարությանը
Կրոնների և դավանանքների ներկայացուցիչները մասնակցել են Իմամ Մահդիի ծննդյան օրվա առիթով Սուրբ Ջամքարան մզկիթում անցկացված տոնակատարությանը։
Ուղղափառ քրիստոնյա հոգևորականներից, ինչպես նաև սուննի մահմեդական կրոնագետներից կազմված պատվիրակություն երեկ երեկոյան այցելել է Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթ, մասնակցելու շիաների տասներկուերորդ առաջնորդ՝ Իմամ Մահդիի՝ մարդկության Փրկչի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությանը։
Սուրբ Ջամքարան մզկիթի հոգաբարձուն նշել է, որ խոստացված Փրկիչը սահմանափակված չէ որևէ աշխարհագրությամբ կամ հատուկ գաղափարախոսությամբ, և բոլոր մարդիկ ու կրոնները սպասում են նրա հայտնությանը՝ համաշխարհային արդարության հաստատման համար։
Բոլոր կրոններն ու դավանանքները հավատում են, որ մի օր Փրկիչը կհայտնվի և երկիրը, որն այսօր լի է անարդարությամբ ու հանցագործություններով, կմաքրի անարդարությունից։