Սուրբ Ջամքարան մզկիթում Իմամ Մահդիի երկրպագուների հավաքը ՝ հավատքի և սպասման դրսևորում է
https://parstoday.ir/hy/news/iran-i242398-Սուրբ_Ջամքարան_մզկիթում_Իմամ_Մահդիի_երկրպագուների_հավաքը_հավատքի_և_սպասման_դրսևորում_է
Շաաբան ամսի օրհնյալ օրերին, Իմամ Մահդիի երկրպագուներն ու Նրան սպասողները Ղոմի Սուրբ Ջամքարան մզկիթում խանդավառ ներկայություն ունեցան, ինչը հավատքի, միասնության և հույսի վառ դրսևորում է:
(last modified 2026-02-04T16:32:10+00:00 )
Փետրվար 04, 2026 18:01 Asia/Tehran
  • Սուրբ Ջամքարան մզկիթում Իմամ Մահդիի երկրպագուների հավաքը ՝ հավատքի և սպասման դրսևորում է

Շաաբան ամսի օրհնյալ օրերին, Իմամ Մահդիի երկրպագուներն ու Նրան սպասողները Ղոմի Սուրբ Ջամքարան մզկիթում խանդավառ ներկայություն ունեցան, ինչը հավատքի, միասնության և հույսի վառ դրսևորում է:

Ինչպես հաղորդում է Iran Press լրատվական գործակալությունը, Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Շաաբան ամսի 15-ին Իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված ամենամեծ հավաքը տեղի ունեցավ այս սրբավայրում։

Ջամքարան մզկիթի  հոգաբարձու՝ Հոջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Ալի-Աքբար Օջաղնեժադն իր ուղերձում Իմամ Մահդիի ծննդյան օրը  բնութագրեց որպես «հույսի, սպասման և մարդկության լուսավոր ապագայի մեծ տոն» և հավելեց, որ այս օրը հիշեցնում է աստվածային խոստումը՝ արդարության, իրավահավասարության և մարդկային արժանապատվության հաստատման մասին։

Նա Իսլամական հեղափոխությունը համարեց «ակտիվ սպասման» դրսևորում,որը  իսլամական նոր քաղաքակրթության ձևավորման հիմք ստեղծեց։

 «Մահդին՝ Իրանի հոգին» կարգախոսի ներքո անցկացված այս մեծ հավաքը Իրանի ժողովրդի և Իմամի Մահդիի խորը կապի, Իրանի ժողովրդի հեղափոխական ինքնության, ինչպես նաև այս երկրում հավատամքային փափուկ ուժի խորհրդանիշն է։