Իրանի կառավարության հաղորդագրությունը Իմամ Խամենեիի նահատակության կապակցությամբ
Հանուն գթառատ և ողորմած Աստծո Իրանի ազնիվ ու արժանապատիվ ժողովուրդ
Մեծ ցավով տեղեկացնում ենք, ԱՄՆ-ի ոճրագործ պետության և սիոնիստական չարագործ ռեժիմի դաժան հարձակման հետևանքով նահատակվել է հավատքի ու դիմադրության տիպար Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Իմամ Խամենեին։
Առաքինի հավատավոր, ով խոհեմ առաջնորդության ավելի քան 37 տարիների ընթացքում իսլամական ճակատի իրական դրոշակակիրը դարձավ և աննման խիզախությամբ և անսասան հավատքով, առաջնորդության նոր էջ բացեց իսլամի պատմության մեջ և մինչև պատմություն կերտած իր կյանքի վերջին շունչն առաջնորդեց իսլամական ումմային կայսերապաշտության ու բռնապետության դիմաց։
Արժանապատիվ նահատակ Այաթոլլահ Խամենեին ներկայիս ժամանակաշրջանում դիմադրության ու զոհողության տիպար էր, ազնիվ խոստումների իմամ, հույսի ու զորության իմամ ազատատենչների, իրավազրկվածների և Աստծո ճանապարհին պայքարողների համար, և մինչ հավիտյան նրա անունը մեծ Խոմեյնու անվան հետ մնալու է աշխարհի ժողովուրդների սրտում։
Օրվա գիտություններին տիրապետելը, խոհեմ ու հեռատես լինելը, անարատ հավատքը, ազնվությունը, վեհ կամքը, խոսքի, գործի և նպատակի հանդեպ խոր համոզմունքը, յուրահատուկ խիզախությունը, կրոնագիտությունը, մեղմ ոգին և Բարձրյալն Աստծո հանդեպ հույսն ու վստահությունը նրա առանձնահատկություններից էին, որոնք շատ քիչ կարելի է տեսնել քաղաքական առաջնորդի մոտ։
ԻԻՀ կառավարության կազմը այս ծանր կորստի կապակցությամբ ցավակցություն է հայտնում Իրանի ազնիվ ժողովրդին, իսլամական մեծ ումմային և աշխարհի բոլոր ազատատենչներին և հայտարարում է 40 օր հանրային սուգ և 7 օր հանրային արձակ։
Այս մեծ ոճրագործությունը երբեք անպատասխան չի մնա և նոր էջ է բացելու իսլամական և շիական աշխարհի պատմության մեջ։
Վեհ առաջնորդի մաքուր արյունը եռալու է և արմատախիլ է անելու ամերիկյան֊ սիոնիստական բռնությունն ու ոճրագործությունը։ Այս անգամ ևս թիկունքում ունենալով իսլամական ումմային ու աշխարհի ազատատենչներին զղջում ենք պարտադրելու այս մեծ ոճրագործության հեղինակներին։
Մեր սիրելի Իրանը Աստծո կամոք, միաձայն ու սրտակից վեհորեն անցնելու է այս դժվարին անցուղուց, քանի որ Աստված պատժելու է մեր բռնարար թշնամիներին և օգնելու է բարեպաշտներին ու բռնահարվածներին։