ԱՄՆ-ի հրամանատարության և ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը կործանվեց
Մարտ 03, 2026 16:01 Asia/Tehran
ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապի վարչությունը Ազնիվ խոստում 4 գործողության 13֊րդ հայտարարության մեջ ասել է.
- ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Ազնիվ խոստում 4 գործողության 14֊րդ ալիքում, այսօր առավոտյան ԱԹՍ֊հրթիռային ընդարձակ հարձակման թիրախ են դարձրել Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում ԱՄՆ-ի աիաբազան։
Այս հարձակման ընթացքում թիրախներին են հարվածել 20 ԱԹՍ-ներ և 3 հրթիռներ, արդյունքում ոչնչացվել է ԱՄՆ-ի հրամանատարության և ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը, որի ընթացքում հրդեհվել են վառելիքի պահեստները և առաջացած բոցն ու ծուխը բոլորի ուշադրությունն են գրավել։