Իրանը ոչ մի թշնամանք չունի Պարսից ծոցի ավազանի երկրների հետ. Արաղչի
Փարսթուդեյ. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. Պարսից ծոցի որոշ երկրներում ԱՄՆ-ի ռազաբազաների վրա Իրանի պաշտպանական պատասխանը չպետք է դիտվի որպես Իրանի հարձակում այդ երկրների վրա։
Հղում անելով ԻՍՆԱ-ին Փարսթուդեյը հաղորդել է, որ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով , որ Իրանը ոչ մի թշնամանք չունի Պարսից ծոցի երկրների հետ և վճռական է շարունակել իր բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ , նշել է. Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա Իրանի պաշտպանական պատասխանը չպետք է դիտվի որպես Իրանի հարձակում այդ երկրների վրա, այլ այն համարվում է մեր օրինական պատասխանը ագրեսիայի աղբյուրի ու ծագման նկատմամբ։
Նշելով, որ ԱՄՆ-Ն և սիոնիստական ռեժիմը Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ խախտել են միջազգային բոլոր նորմերն ու սկզբունքները և մինչ այժմ սպանել են հարյուրավոր իրանցի անմեղ քաղաքացիներ, ընդգծել է Իրանի զինված ուժերի վճռականությունը հզորագույն կերպով պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը և իր քաղաքացիների անվտանգությունը։