Թել Ավիվը շարունակում է մնալ հրթիռային հարձակումների կրակի տակ
Փարսթուդեյ. Իսրայելական աղբյուրները , լրատվական խիստ գրաքննությամբ հանդերձ, հայտնել են իրանական հրթիռների կողմից Սիոնիստական ռեժիմի թիրախների հաջող խոցումներ մասին և նշել են, որ այս հրթիռները արձակվել են Իրաքի և Եմենի դիմադրության ուժերի կողմից օկուպացված Պաղեստինի ուղղությամբ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Փարսթուդեյը հաղորդել է, որ երեքշաբթի օրվա հաղորդումները վկայում են Թել Ավիվում Ռաս ալ-Այն և Փաթխ Թիկուա շրջաններում հրթիռների խոցման մասին։ Ավերածությունների ծավալը այնքան մեծ է, որ այս աղբյուրները հայտարարել են , որ արձակված հրթիռները ունեին պայթուցիկ մարտագլխիկներ։
Միևնույն ժամանակ մի հրթիռ, անցնելով սիոնիստական ռեժիմի պաշտպանության բազմաշերտ համակարգերից Օկուպացված Ղոդսում և Արևմտյան ափի հյուսիսային շրջաններում գտնվող Արեյիլ սիոնւստաբնակ ավանում , խոցել է թիրախը , ինչի հետևանքով առաջացել է մեծ պայթյունների ալիք ու հսկայական ավերածություններ։
Սա այն դեպքում, երբ Օկուպացված տարածքներում անընդհատ հնչում են ահազանգերի ազդանշաններ նախազգուշացման համար։