Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդականի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i243416-Իրանի_ԱԳ_նախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իրաքի_վարչապետի_ազգային_անվտանգության_խորհրդականի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ Ալ-Արաջիի հետ։
(last modified 2026-03-04T07:14:38+00:00 )
Մարտ 04, 2026 10:44 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդականի հետ

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ Ալ-Արաջիի հետ։

Հեռախոսազրույցում Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդականը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, մի խումբ բարձրաստիճան զինվորական հրամանատարների և անմեղ իրանցի քաղաքացիների նահատակության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով Իրաքի վարչապետի ազգային անվտանգության խորհրդականին, Աբբաս Արաղչին վերջինիս տեղեկացրել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ազգի դեմ կատարված հանցագործությունների մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր սահմանների անվտանգությունը պահպանելու համար համագործակցության ամրապնդման հարցերը։