Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են 6 թշնամական ԱԹՍ
https://parstoday.ir/hy/news/iran-i243418-Իրանի_ՀՕՊ_համակարգերը_խոցել_են_6_թշնամական_ԱԹՍ
Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են 6 թշնամական ԱԹՍ
(last modified 2026-03-04T07:38:02+00:00 )
Մարտ 04, 2026 11:08 Asia/Tehran
  • Իրանի ՀՕՊ  համակարգերը խոցել են  6 թշնամական ԱԹՍ

Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են 6 թշնամական ԱԹՍ

 

Վերջին 24 ժամվա ընթացքում, Իրանի «Խաթամ ալ-Անբիա» համատեղ հակաօդային պաշտպանության շտաբի համակարգերը ոչնչացրել են վեց առաջադեմ Hermes անօդաչու թռչող սարք։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում «Խաթամ ալ-Անբիա» համատեղ հակաօդային պաշտպանության շտաբի համակարգերը Սպահանի, Ղասր-ե Շիրինի, Թավրիզի, Խուզեստանի և Թեհրանի շրջակայքում խոցել են վեց առաջադեմ Hermes անօդաչու թռչող սարք։
Հայտարարության մեջ ասված է. «Պատերազմի ընթացքում ցամաքային պաշտպանության ուժերի, բանակի ռազմաօդային ուժերի կործանիչների և Հեղափոխության պահապանների կորպուսի ինտեգրված հակաօդային պաշտպանության ցանցի վերահսկողության տակ գտնվող ստորաբաժանումների կողմից խոցվել են RQ-19, Heron, Hermes, Orbiter տեսակի թշնամական 35 առաջադեմ ԱԹՍ-ներ»։