Բաղայի․Եվրամիությունը պետք է հավատարիմ մնա միջազգային օրենքների նկատմամբ իր պարտավորությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i243424-Բաղայի_Եվրամիությունը_պետք_է_հավատարիմ_մնա_միջազգային_օրենքների_նկատմամբ_իր_պարտավորությանը
Pars Today-Իրանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով ԱՄՆ-ի հետ որոշ եվրոպական երկրների քայլ պահելուն, ընդգծել է,որ նրանք սխալ կողմում են կանգնում։
(last modified 2026-03-04T13:13:35+00:00 )
Մարտ 04, 2026 16:43 Asia/Tehran
  • Բաղայի․Եվրամիությունը պետք է հավատարիմ մնա միջազգային օրենքների նկատմամբ իր պարտավորությանը

Pars Today-Իրանի ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով ԱՄՆ-ի հետ որոշ եվրոպական երկրների քայլ պահելուն, ընդգծել է,որ նրանք սխալ կողմում են կանգնում։

Հղում անելով Թասնիմ լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Էսմայիլ Բաղային արձագանքելով ԱՄՆ-ի  և Սիոնիստական ռեժիմի  հետ Եվրամիության որոշ անդամ երկրների  քայլ պահելուն,  X   սոցիալական ցանցի իր էջում գրել է․-«Եվրամիությունը և երեք եվրոպական երկրները մի ժամանակ առանցքային դերակատարություն ունեին միջազգային դիվանագիտության ոլորտում, և  2015 թվականին նպաստեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ ՀԳՀԾ-ի ձևավորմանը,որը Եվրոպայի արտաքին քաղաքականության շատ կարևոր ձեռքբերումն էր,բայց այն հենց ԱՄՆ-ի այս կառավարության կողմից ոչնչացվեց»։
Բաղային հավելել է․-«Այսօր Գերմանիայի կանցլերի ճնշման ներքո, Եվրամիության որոշ անդամ երկրներ մեղսակից լինելով աշխարհի ամենահին և ամենակայուն քաղաքակիրթ երկրի՝ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ- Իսրայել պատերազմական  ոճրագործություններին և ագրեսիվ գործողություններին, հայտնվել են պատմության սխալ կողմում գտնվելու վտանգի առջև»։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է․-«Եվրամիությունը պետք է  դեմ հանդես գա նացիական պատմական մտածելակերպը հիշեցնող ցանկացած քայլին և հավատարիմ մնա միջազգային օրենքների ու արդարության նկատմամբ իր պարտավորությանը։