Բահրեյնի․Չպետք է ակնկալել,որ Իրանը լուռ մնա ագրեսիայի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i243428-Բահրեյնի_Չպետք_է_ակնկալել_որ_Իրանը_լուռ_մնա_ագրեսիայի_դիմաց
Բահրեյնի․Չպետք է ակնկալել,որ Իրանը լուռ մնա ագրեսիայի դիմաց
(last modified 2026-03-04T13:30:43+00:00 )
Մարտ 04, 2026 17:00 Asia/Tehran
  • Բահրեյնի․Չպետք է ակնկալել,որ Իրանը լուռ մնա ագրեսիայի դիմաց

Բահրեյնի․Չպետք է ակնկալել,որ Իրանը լուռ մնա ագրեսիայի դիմաց

Pars Today-Ժնևում Իրանի դեսպանն ասել է․-«Ոչ ոք չպետք է ակնկալի,որ Իրանը լուռ մնա ագրեսիաների դիմաց»։

Հղում անելով Թասնիմ լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ Ժնևում ԻԻՀ դեսպան Ալի Բահրեյնին ՄԱԿ-ի գումարած նիստի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսում Իրանի դեմ Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասին ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ամերիկա-իսրայելական առանցքի  զինյալ, անօրինական և բացահայտ հարձակումները նշանակում են ՄԱԿ-ի կանոնադրության 2 (4)-րդ հոդվածի և ագրեսիայի արգելվածության սկզբունքի բացահայտ և կոպիտ խախտում։
«Այս անօրինական և ոչ մի արդարացում չունեցող ագրեսիվ գործողությունը , հերթական անգամ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը բարյացակամորեն իր խաղաղ բնույթի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ երկու կողմերի համար շահավետ արդյունքի հասնելու համար», հավելել է Բահրեյնին։ 
Նշելով,որ մենք ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն օգտվում ենք ինքնապաշտպանության իրավունքից, Ժնևում Իրանի դեսպանն ասել է․-«Մեր ռազմական պաշտպանական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է ագրեսիան։ Ոչ ոք չպետք է ակնկալի,որ Իրանը լուռ մնա ագրեսիայի դիմաց»։